ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Նոր հայկական խաղ՝ համակարգչային և բջջային խաղերի ոլորտում

Նոր հայկական խաղ՝ համակարգչային և բջջային խաղերի ոլորտում
02.09.2014 | 11:11

Սեպտեմբերին համակարգչային և բջջային խաղերի ոլորտը կհամալրվի "Fashion Girl 2" խաղով, որը նախագծում է հայկական Նեյքո Գեյմզ սկսնակ ընկերությունը: "Fashion Girl 2"-ում խաղացողը ստանձնում է մոդելի դեր, կարող է զգեստափոխվել, գնալ գեղեցկության սրահ, դիմահարդարվել, գնումներ կատարել: Տվյալ գործողություններն իրականացնելու համար խաղացողը պետք է հավաքի միավորներ՝ հաղթելով մրցումներում, ճիշտ պատասխանելով IQ թեստերին, առցանց մրցելով տարբեր մոդելների հետ և այլն: Խաղը բաղկացած է 6 մակարդակներից:
Ներկայումս օնլայն տարբեր շուկաներում առկա են Նեյքո Գեյմզը ընկերության 5 խաղ՝ Fashion Girl (1.000.000-ից ավելի ներբեռնում), Fashion Girl Wedding (400.000-ից ավել ներբեռնում), The Gardener, Princess Cakes և Princess Cakes Christmas Edition խաղերը: Ընկերությունը ստեղծում է խաղեր տարբեր պլատֆորմերի համար՝ Windows Phone, Windows 8, Android, iOS-ը: Windows Phone շուկայում առաջին խաղերը թողարկելուց հետո 20 օրում ընկերությունը ունեցավ 100.000 ներբեռնում:
Նեյքո Գեյմզը ընկերության պատմությունը մեկնարկում է 2012 թվականից, երբ 4 երիտասարդներ հանդիպել եմ mLab մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայում, համախմբվել մեկ գաղափարի շուրջ և ձևավորել թիմ: mLab-ը տեխնիկական և գործարար հմտությունների զարգացման, անձնական կապերի և հարաբերությունների ընդլայնման հարթակ է, որը նպաստում է մոբայլ լուծումները զարգացող բիզնեսում ներդնելու գործընթացին: mLab-ը մատուցում է նորարարության զարգացմանն աջակցող մի շարք ծառայություններ, այդ թվում՝ վերապատրաստման դասընթացներ, բիզնես մենթորինգ, հատկացնում է գաղափարի ձևավորման դրամաշնորհներ և համաֆինանսավորվող դրամաշնորհներ:
Հիշեցնենք, որ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ծրագիրը (mLab ECA) իրականացնում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ Համաշխարհային բանկի, Ֆինլանդիայի կառավարության և «Նոկիա» ընկերության հետ համատեղ, որը եզակի հնարավորություն է Հայաստանի և տարածաշրջանի մոբայլ ծրագրերի ոլորտը զարգացնելու և համաշխարհային շուկաներում ոլորտի մրցունակությունը բարձրացնելու համար:

Դիտվել է՝ 2218

Մեկնաբանություններ