ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայկական կազմակերպությունները ներկայացան GITI-2013 տարածաշրջանային ՏՏ միջոցառմանը

Հայկական կազմակերպությունները ներկայացան GITI-2013 տարածաշրջանային ՏՏ միջոցառմանը
04.12.2013 | 11:25

Նոյեմբերի 28-29 Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ GITI-2013 տարածաշրջանային ՏՏ միջոցառումը, որին մասնակցեց նաև հայկական ՏՏ ընկերությունների պատվիրակությունը։ Պատվիրակության մեջ ներառված էին Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies, Instigate, Symotec, Synergy ընկերությունները, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը: Պատվիրակության աշխատանքները համակարգում էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Հայկական պատվիրակությունն ավանդաբար կազմակերպված հայկական ՏՏ անկյունում ներկայացնում էր մի շարք լուծումներ, այդ թվում՝ 3D տպիչ, ռոբոտներ, հայկական առաջին թաբլետ համակարգիչը՝ ArmTab, լուծումներ հյուրանոցային, ռետորանային և սպասարկման ոլորտների համար, կրթական նախաձեռնություններ:

Մրցանակաբաշխությանը ներկայացված հայկական ընկերությունների հայտերից երեքն արժանացան մրցանակի։ Technology and Science Dynamics Inc ընկերության լուծումները հյուրանոցային, ռետորանային և սպասարկման ոլորտների համար արժանացան «Տարվա ծրագրային ապահովում» և «Լավագույն Մուլտիմեդիա Լուծում» մրցանակների, «ՏՏ կրթության լավագույն ծրագիր» մրցանակին արժանացավ Instigate ընկերությունը` ներկայացնելով «Նաիրի» կոնսորցիումի համալիր կրթական ծրագրերը:

Հատկանշական է, որ հայկական պատվիրակությունն այս անգամ մասնակցում էր հիմնականում կրթության ոլորտի համար նախատեսվող բազմապիսի ծրագրերով՝ Symotec և Instigate ընկերությունների կողմից ներկայացված ուսումնական ռոբոտներով, Synergy ընկերության կողմից ներկայացված կրթական համակարգի կառավարման տեղեկատվական համակարգով, Գյումրու ՏՏ Կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերով, Technology and Science Dynamics Inc ընկերության դպրոցական թաբլեթներով և ներկառուցված կրթական ծրագրերով։

Դիտվել է՝ 2727

Մեկնաբանություններ