38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ոտքի ելնենք միասին պաշտպանելու մեր իրավունքները»

«Ոտքի ելնենք միասին պաշտպանելու մեր իրավունքները»
04.09.2013 | 16:56

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նախաձեռնում է բողոքի երթ` ՀՀ նախագահի ուշադրությունը հրավիրելու բուհերում առկա խնդիրների, երիտասարդության բազմաթիվ եւ բազմաբնույթ հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը միտված հեռանկարային քաղաքականության եւ դրանից բխող համալիր ծրագրի բացակայության վրա եւ պահանջելու չեղյալ հայտարարել ուսման վարձավճարների բարձրացման որոշումը:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կոչ է անում միասին ոտքի ելնել մեր իրավունքների պաշտպանության համար եւ վճռական բողոքի ձայն բարձրացնել այս եւ յուրաքանչյուր այլ անարդար որոշման դեմ:

Երթը մեկնարկելու է սեպտեմբերի 5-ին, ժամը 12.00-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմահայաց տարածքից` հետեւյալ երթուղով`

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմահայաց տարածք – Ալեք Մանուկյան փողոց – Նալբանդյան փողոց – Կորյուն փողոց – Աբովյան փողոց – Ուսանողական այգի – Տերյան փողոց – Կորյունի փողոց – Մաշտոցի պողոտա – Մոսկովյան փողոց – Մարշալ Բաղրամյան պողոտա – նախագահի նստավայր:

Դիտվել է՝ 1978

Մեկնաբանություններ