International Data Corporation վերլուծական կազմակերպությունը հայտնել է, որ այս տարվա առաջին եռամսյակում մոտ 14 տոկոսով նվազել է դյուրակիր համակարգիչների վաճառքի ծավալը։ Սա 1994 թվականից հետո առաջին դեպքն է, երբ նվազում է հետաքրքրությունն այս համակարգիչների նկատմամբ։ Ինչպես հաղորդում են վերլուծաբանները, զարգացած երկրներում ակտիվորեն գնում են պլանշետներ և սմարթֆոններ։
Փորձագետները նաև ենթադրում են, որ Microsoft-ի Windows-ի վերջին տարբերակը, որ շատ լավ համատեղվում է սենսորային դիսփլեյների հետ, կարող է մեծ ազդեցություն ունենալ դյուրակիր համակարգիչների վաճառքների ծավալների կրճատման վրա։