Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Ծեծկռտուքի հետևանքով մի երիտասարդ է սպանվել

Ծեծկռտուքի հետևանքով մի երիտասարդ է սպանվել
09.04.2013 | 19:32

Պոլիտեխնիկի մոտ մի քաի ժամ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո՝ ժամը 15.45 Երևանի Տերյան փողոցից թիվ մեկ համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 1994 թվականին ծնված Տիգրան Հայրապետյանը, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Ականատեսների վկայությամբ, քաղաքի կենտրոնում երկար ժամանակ տեւացած ծեծկռտուքին ոչ մի ոստիկան չի միջամտել: Նրանք պարզապես չկային։

Դիտվել է՝ 2652

Մեկնաբանություններ