Ճապոնիայի վարչապետ Յոսիխիկո Նոդան հայտարարել է հուլիսին երկու միջուկային ռեակտորների վերագործարկման մասին։ Նշենք, որ նախորդ տարի «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած աղետից հետո բոլոր 50 ատոմային էլեկտրակայանների աշխատանքը դադարեցվել էր։ Ճապոնիայի վարչապետը հավաստիացրել է, որ ռեակտորները վերագործարկելու որոշումն ընդունվել է օբյեկտների անվտանգության համար պատասխանատու անձանց վերապատրաստումից հետո։
Ճապոնիայի հանության մեծ հատված դեմ է ատոմակայանների գործունեությանը, չնայած այն բանին, որ նախկինում ԱԷԿ-երն ապահովում էին երկրի էլեկտրաէներիգիայի մեկ երրորդը։ Վարչապետը հայտարարել է, որ ատոմային էլեկտրակայանները խիստ անհրաժեշտ են երկրի տնտեսությանը և թույլ կտան խուսափել հետագա էներգետիկ ճգնաժամից։