Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անկայուն եղանակ

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անկայուն եղանակ
11.06.2012 | 06:58

Հունիսի 12-13-ին հանրապետության շրջանների զգալի մասում և 14-16-ին առանձին շրջաններում` գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, որի ժամանակ նաև 15-20 մ/վրկ քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավարևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում և Վայոց ձորի լեռներում կտատանվի գիշերը` +8 +13, ցերեկը` +21 +26, ցածրադիր մասերում գիշերը՝ +17 +21, ցերեկը՝ +31 +35 , Լոռիում գիշերը՝ +10 +15, ցերեկը` +22 +27, Տավուշում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +26 +30, Արարատյան դաշտում և Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +17 +22, ցերեկը՝ +27 +32, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17 +22, ցերեկը՝ +27 +32, նախալեռներում գիշերը՝ +13 +17, ցերեկը՝ +22 + 27 և Արցախում գիշերը` +15 +19, ցերեկը` +25 +30 աստիճանի սահմաններում: Այդ օրերին Արեգակի գումարային ակտիվությունը կլինի միջին, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում (ինդեքսը` 6 ), իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ կայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 40-75 տոկոսի սահմաններում:
Երևանում, հունիսի 12-13-ին երեկոյան ժամերին սպասվում են, իսկ 14-16-ին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ: Ջերմաստիճանը գիշերը՝ +19 +21, ցերեկը՝ +32 +34, երեկոյան կողմ` +27 +29 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4655

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ