Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մի քանի օրից աշուն է, իսկ գյուղմթերքը չի էժանանում

Մի քանի օրից աշուն է, իսկ գյուղմթերքը չի էժանանում
29.08.2024 | 14:06

Ամառն անցավ, մի քանի օրից աշուն է , սակայն ո՛չ կարտոֆիլը, ո՛չ վարունգն ու պոմիդորը, ո՛չ էլ մրգերը չէժանացան։ Գյուղատնտեսական երկիր Հայաստանում միտումնավոր վերացրին գյուղնախարարությունը, այն դարձրին էկոնոմիկայի նախարարության վարչություն։ Վերջին 6 տարում, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, Տավուշում ոռոգման ոչ մի ջրամբար չսարքվեց, ոչ մի հակակարկտային կայան չտեղադրվեց, կաթիլային ոռոգումով հեկտարները գրեթե չավելացան։ Արտերկրից Վրաստանի տարածքով ներմուծող, չախտահարվող պտղատու տնկիրների հետ ներկրվում են մեծ թվով տարատեսակ վնասատուներ, մաքսատներում սանիտարական կարանտին չի արվում։ Գյուղերում վաճառվում են արտերկրից ներկրված էժան, անորակ բուժանյութեր։ Գյուղատնտեսական էժան վարկերը վերացրին: Այս ամենի հետևանքով գյուղատնտեսությունը չի աճում, սահմանամերձ գյուղերի բնակչության մի մասն էլ, գյուղական չարքաշ կյանքից հոգնած՝ տեղափոխվում է Երևան, այլ քաղաքներ։

Իրական, տխուր Հայաստանը սա է, ոչ թե Նիկոլ Փաշինյանի մտքի «փայլատակումները»։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2369

Մեկնաբանություններ