ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ձեր խոփն էս անգամ քարին է դեմ առել

Ձեր խոփն էս անգամ քարին է դեմ առել
01.08.2024 | 18:33

Օրերս մի մտահոգիչ փաստի հետ առնչվեցի ու, գոնե ինձ համար բացահայտեցի, թե ի՛նչ տարբեր տեխնոլոգիարներով են աշխատում թրքանպաստ քարոզիչները:

ՈՒզում եմ նաև կիսվել ձեզ հետ` ֆեյսբուքյան իմ ընկերներ:

Եթե որևէ մեկը սոցցանցերով տարածում է տեղեկատվություն, ինչն ակնհայտորեն հակահայկական է ու ադրբեջանանպաստ, և երբ զգուշացումներից հետո այդ անձը արագ հեռացնում է կեղծիքը, հասկանում ես, որ մարդը պատահաբար, չիմացության պատճառով է դարձել թշնամու նյութերի տարածողը, ու միտում չկա:

Սակայն, երբ հորդորներից, բազմաթիվ փաստերի ներկայացումից հետո տվյալ անձը ոչ միայն չի հեռացնում հակահայկական նյութը, այլև հակառակը` դիրքավորվում է ու սկսում նախահարձակ լինել, թե բա` «չեք կարդացել կամ կարդացել` չեք հասկացել», հետո հայտարարում է, թե` «գերկարևոր փաստաթուղթ է» հայտնաբերել ու շտապում արագ փոխել արդեն արված գրառման բովանդակությունը` նոր մտքեր ավելացնել, նոր պարզաբանումներ մեջտեղ բերել, ու թակարդում բռնվածի պես նախահարձակ լինում, թե` «պրովակացիա ես անում», «զրպարտում ես», հետն էլ սպառնալ` «պատասխան ես տալու», ուրեմն հաստա՛տ իմացեք, որ գործ ունեք ոչ թե պատահաբար, միամտաբար արված քայլի, այլ միտումի հետ, թշնամու կողմից տրված հստակ պատվերի կատարման հետ:

Նման նախահարձակ իրավիճակներ լինում են այն ժամանակ, երբ օտարի քարոզիչը զգում է, որ իր քարոզչությունը բացահայտվել է, ու իր «խոփը քարին է դեմ առել»: Բնականաբար, սկսվում է արդարացման փուլը: Սա, իհարկե հստակ տեխնոլոգիա է: Այսինքն` նախ, շրջանառում են կեղծիքը, իսկ երբ դա ջրի երես է դուրս գալիս, սկսում են տարբեր միջոցներով արդարանալ, բացահայտողին էլ «զրպարտիչ» անվանել...

Հիմա անդրադառնամ տարածված ադրբեջանանպաստ փաստաթղթի բովանդակությանը, ու թե ինչի՞ մասին է խոսքս.

Ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից հրապարակվեց մի փաստաթուղթ, ինչը ներկայացվեց իբրև 1897-ին Ցարական Ռուսաստանի մարդահամարի փաստաթուղթ: ՖԲ-ում տեղադրված փաստթղթերից մեկում կարդում ենք` «ադրբեջանցիներ» եզրույթը, ապա ներկայացվում է նրանց թվաքանակը: Փաստաթուղթը հրապարակող անձը նաև առանձին գրությամբ շեշտել էր Կայսրությունում ապրող ադրբեջանցիների ու հայերի թվաքանակի տարբերությունը, նկատելով, որ 1897-ին Կայսրությունում ապրող ադրբեջանցիների թվաքանակը հայերից ավելին է եղել` 1, 475. 553, իսկ հայերինը` 1. 173.096...

Պատմական փաստի հստակ խեղաթյուրումը տեսնելով, ինքս մի քանի գրառումներ արեցի, նկատելով, որ գործ ունենք կեղծ փաստաթղթի հետ, քանի որ 1897թվականին չէր կարող խոսվել «ադրբեջնցիների» մասին, «ադրբեջանցի» եզրույթն ի հայտ է եկել միայն 1936 թվականի` խորհրդային սահմանադրության մեջ:

Ե՛վ իմ, և՛ այլ մարդկանց հորդորները` հեռացնել կեղծ փաստաթղթերը, չօգնեցին, ու այդ անձը մնաց անդրդվելի, պնդելով, թե դրանք` իբր «պատմական փաստեր» են: Այստեղ հարց է առաջ գալիս, եթե անգամ մի պահ պատկերացնենք, որ կա նման «պատմական փաստ» բայց արդյո՞ք հայ մարդը պետք է այն շրջանառի, որն ուղղակորեն մեր թշնամու շահերից է բխում:

Կեղծիքը բացահայտելու, պատմական ճշմարտությունը վեր հանելու նպատակով, հարցազրույցների հրավիրեցի հարգարժան պատմաբաներին` ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին, Խաչատուր Ստեփանյանին, ԳԱԱ գիտքարտուղար Հակոբ Մուրադյանին, նախապես նրանց ուղարկելով օգտատիրոջ հրապարակումները: Պատմաբանները միանշանակորեն հաստատեցին, որ տարածվողը ԿԵՂԾԻՔ է, քանի որ 1897-ի փաստաթղթում ՉԿԱ որևէ խոսք «ադրբեջանցիների» մասին, որ այդ փաստաթուղթը ֆոտոշոփով սարքված, արդբեջանական կեղծարարների ձեռքի գործն է:

Սակայն այսքանով չավարտվեց, ու քանի որ կա նպատակ կեղծիքը ֆբ-ում պահելու ու շրջանառելու` այն տարածող օգտատերն անցավ երկրորդ արարին...

Երկու օր մտածելուց հետո շտապեց արագ փոխել իր իսկ գրառումը ու, արդեն կնոջ օժանդակությամբ, մեջտեղ բերել բոլորովին այլ մեկնաբանություն, ինչով փորձում են ադրբեջանանպաստ կեղծիքը ներկայացնել իբրև հայանպաստ փաստաթուղթ, մեղադրել լրագրղիս` իրենց հայտանաբերածի դեմ պայքարելու համար....

Հարցեր են առաջ գալիս` ո՞րն է այս ամենի նպատակը, ինչու՞ է Հայաստանի համար այս ծանրագույն օրերին շրջանառության մեջ դրվում կասկածելի բովանդակության նման փաստաթուղթը, գուցե մեր ուշադությու՞նն են ուզում շեղել կարևոր գործերից, թե՞ մեր զգոնությունն են ուզում ստուգել: Ինչու՞ են թշնամու ջրաղացին ջուր լցնող նման փաստաթղթերը շրջանառվում հայ մարդկանց կողմից, արդյո՞ք սա էլ տեխնոլոգիա չէ, դե` հայի ձեռքով... Ի վերջո, եթե հայամետ մարդիկ եք, ինչու՞ չեք շրջանառում հայանպաստ փաստաթղթեր, մեկը հուշեմ` օրինակ, Արցախի հայկականությունը հաստատող բազմաթիվ փաստաթղթերից որևէ մեկը, կամ ադրբեջան կոչվող արհեստածին պետության մասին փաստող բազմաթիվ փաստաթղթերից որևէ մեկը:

Հարցերը շատ են, ու պատասխաններն էլ ակնհայտ...

Ինձ համար այս բացահայտումն առավել ցավալի է, քանի որ 10 տարի է, ինչ ճանաչում եմ այդ մարդկանց, մշտապես համարել եմ, որ հայանպաստ գործ են անում, ու երբեմն էլ հրավիրել եմ հեռավար հարցազրույցների` հաճախ նաև անտեսելով նրանց մասին ինձ հասնող խիստ մտահոգիչ լուրերը…

Գուցե հե՛նց այստեղ եմ սխալվել…

Գուցե… Ինչևէ:

Շնորհակալություն եմ հայտնեմ բոլոր այն պատմաբաններին, ովքեր սիրով ընդունեցին հարցազրույցի հրավերս, կամ առանձնազրույցներով ասացին իրենց մասնագիտական խոսքը, այն բոլոր մասնագետներին, ովքեր շարունակում են նամակներով ինձ ուղարկել իրենց մեկնաբանությունները, այն բոլոր հայ մարդկանց, ովքեր արտահայտում են իրենց աջակցությունը, շեշտելով` մեկմեկու թիկունք լինելու ու թշնամական քարոզչության դեմն առնելու միասնականության մասին:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 5226

Մեկնաբանություններ