ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ի՜նչ «հուզիչ» էր...

Ի՜նչ «հուզիչ» էր...
16.06.2024 | 21:58

Նիկոլն իր այս սպասարկուին կա՛մ «на коротком поводке» է ուզում պահել, որ հանկարծ չհամարձակվի էլ հարցազրույցներ տալ ու ինչ-ինչ խոստումներ տալ Նիկոլի դեմ ստորագրահավաքի պահով, կա՛մ փորձում են այս մեթոդներով մարդկանց համոզել, որ այս արարածն ընդդիմադիր է և իշխանությունների կողմից ենթարկվում է «հալածանքների»:

Սա Սերժի շրջապատի ամենանողկալի ֆիգուրներից էր, բայց սրանից յուրահատուկ նողկանք ապրեցի անցյալ տարի Համահայկական խաղերի ժամանակ, երբ և՛ տեսա, և՛ ընկերներիցս իմացա, թե սա ինչպես է քծնել դդումին:

Հետաքրքիր է, այս անգամ սրան ո՞վ բերեց ԱԺ` Վանեցյա՞նը, թե՞` Սարգսյանը:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3022

Մեկնաբանություններ