ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Փորձում են աշխարհին ապացուցել, որ ՀՀ-ում չկան նոր խաղարկային կինո ստեղծելու ունակ մարդիկ

Փորձում են աշխարհին ապացուցել, որ ՀՀ-ում չկան նոր խաղարկային կինո ստեղծելու ունակ մարդիկ
15.09.2023 | 08:20

Հայկական ազգային կինոակադեմիան այս տարի Ամերիկյան «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում Հայաստանի կողմից ներկայացրել է ռեժիսոր Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը: Ֆիլմում նկարահանվել են Մայքլ Ա. Գուրջյանը, Հովիկ Քէուչկերեանը, Միխայիլ Տրուխինը, Նելլի Ուվարովան, Նարինե Գրիգորյանը, Ժան -Պիեր Նշանյանը:

Թռուցիկ հայացքը բավարար է հասկանալու համար, որ ներկայացված ֆիլմը չի ապահովում ՀՀ քաղաքացիների բավարար ներկայություն ոչ արտադրողների, ոչ արտադրության մասնակիցների թվում, ինչը պարտադիր պայման է «Օսկարի» համար։

Եթե ՀՀ-ում գործեր 2 տարի առաջ ընդունված «Կինոյի մասին օրենքը», ֆիլմը նույնիսկ չէր ստանա «ազգային ֆիլմ» ստատուս, ուր մնաց ՀՀ-ի կողմից ներկայացվեր «Օսկարի»։

ՀՀ-ում կինոն կառավարել փորձող անգրագետ խալխին բացատրենք՝ «Օսկարի» «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգի իմաստն ու էությունը աշխարհին ցույց տալն է՝ ի՞նչ կա աշխարհում, ինչպիսի՞ն է ազգային կինեմատոգրաֆների վիճակը, զարգացման ինչ աստիճանի վրա են, ի՞նչ նոր կինո են տալիս աշխարհին։

Վերջին բանը, որ ամերիկյան կինոակադեմիային հետաքրքրում է, դա այն է, թե ի՞նչ կինո են նկարում իրենց համերկրացի ամերիկացիները իրենց խեղճ հայրենիքներում՝ այդ խեղճ հայրենիքի հարկատուների գումարներով։

ՀՀ կինոակադեմիան աշխարհին դեմ է տալիս ոչ ՀՀ ռեզիդենտ մարդկանց կողմից, ՀՀ հարկատուի միջոցներով նկարած ֆիլմ, որը տարիուկես առաջ է ցուցադրվել ՀՀ-ում, իսկ հիմա ներկայացվում է «Օսկարի», ու այս ընտրությամբ փաստում են ՀՀ-ում ժամանակակից հայկական խաղարկային կինոյի չգոյության մասին։ Սրա հետ կապված հիշեցնենք, որ անցյալ տարի նույն կինոակադեմիան «Օսկարի» էր ներկայացրել վավերագրական-անիմացիոն պրոդուկտ, որը նույնպես կապ չուներ ժամանակակից հայկական խաղարկային կինոյի հետ։

Այսինքն, ՀՀ քաղաքացին ամեն տարի արտոնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և կինոկառույցներին՝ իր վճարած վարկերի հաշվին ստեղծել ժամանակակից հայկական խաղարկային կինո, իսկ սրանք ՀՀ քաղաքացու գումարներով սատարում են օտարերկրյա ռեզիդենտների և վավերագրող-անիմատորների՝ փորձելով աշխարհին ապացուցել, որ ՀՀ-ում չկան նոր խաղարկային կինո ստեղծելու ունակ մարդիկ։

Մինչդեռ իրականությունն այլ է։

2017-ից ՀՀ-ում հետևողականորեն իրականացվում է հայկական ժամանակակից խաղարկային կինոն խեղդելու, խաղարկային կինո նկարելու ունակ ՀՀ քաղաքացի կինոռեժիսորներին ռեպրեսիաների ենթարկելու դավաճանական քաղաքականություն, և այս քաղաքականության պատասխանատուները քաջ հայտնի են։

Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան Panarmenian Federation of Film Producers I Initiative կանդրադառնա այս խնդրին՝ Երևանի ավագանու ընտրություններից անմիջապես հետո, հաջորդ շաբաթվա սկզբին, խորհրդի նիստում ընդունվելիք հայտարարությամբ։

Հովհաննես Գալստյան

Դիտվել է՝ 2169

Մեկնաբանություններ