ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Գորիսի համար 6 տարում շատ ավելին է արել, քան նախորդ համայնքապետերը միասին՝ 26 տարում

Գորիսի համար 6 տարում շատ ավելին է արել, քան նախորդ համայնքապետերը միասին՝ 26 տարում
24.08.2023 | 16:14

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի շուրջ ծավալված հանրային քննարկումներին որոշել էի չանդրադառնալ երկու պատճառով:

1. Նախ, ի սկզբանե ակնհայտ էր, որ արձագանքի առանցքը բովանդակային սադրանքն է։

2. Սադրանքին անմիջապես արձագանքել, կնշանակեր մասնակցել սադրանքին, ինչն էլ հենց սադրողների հիմնական նպատակն էր` ուղղակի, թե անուղղակի։ Գոնե ինձ համար այդպես է։

Այսօր, երբ քննարկումների շուրջ կրքերը որոշակիորեն հանդարտվել են, բացի այդ, ֆեյսբուքյան լավ բարեկամս խնդրեց նաև որպես գորիսեցի հարցի վերաբերյալ սեփական մոտեցումներս հայտնել, որոշել եմ անդրադառնալ` հույս ունենալով, որ հենց կրքերի թուլացման ֆոնին դիտարկումներս ավելի խոր ընկալման կարժանանան։

Սկսեմ նրանից, որ ինքս էլ` որպես ընտրող, իմ քվեն տվել են Առուշին, տվել եմ ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկին բարևել կամ չի բարևել, այլ նրա համար, որ.

1. Իմ ծննդավայրի համար 6 տարում շատ ավելին է արել, քան նախորդ համայնքապետերը միասին՝ 26 տարում։

2. Բնույթով հայրենասեր է և, հայրենասեր յուրաքանչյուր հայի պես, շատ ծանր է տանում վերջին պատերազմի խայտառակ արդյունքներն ու Սյունիքի շուրջ ձևավորված նոր սպառնալիքների իրականությունը։

3. Շատերի պես հիմնարար հարցերում «ներքուստ անհամաձայն ըլլալով՝ արտաքուստ համաձայն չի եղել»։ Ու սրա համար, ի տարբերություն շատերի, ապօրինի կալանավորվել է ու հենց կալանավայրում վերընտրվել, չնայած նրան, որ իշխանությունն այդ օրերին ողջ ռեսուրսը կենտրոնացրել էր` թույլ չտալու նրա վերընտրությունը։

4. Խափանման միջոցի փոփոխությունից հետո, ի տարբերություն շատ-շատերի, անձամբ էր եկել մայրաքաղաք և շաբաթներ շարունակ ամենաակատիվ մասնակցությունն ունեցել իշխանությունների դեմ փողոցային պայքարին` լինելով, հիշեցնում եմ, համայնքապետ։ Սա է հենց նրա սկզբունքայնությունը, ինչը սադրիչ արձագանքների թիրախ էր դարձել։ Ցույց տվեք նման երկրորդ օրինակը։ Պարզապես չկա, կամ գոնե ես չգիտեմ։

Այսօր էլ, չնայած տարաբնույթ խոսակցություններին, երկրում առկա իրավիճակի վերաբերյալ նրա պատկերացումներն ու գնահատականները մնացել են անփոփոխ։ Հիշեցնեմ, որ Առուշն առաջին անգամ համայնքապետ է ընտրվել, երբ դեռ այս իշխանությունները չկային, երկրորդ անգամ, ինչպես արդեն նշեցի, այս իշխանությունների դեմ պայքարում։ Այսինքն, նա ինչպես չի եկել այս իշխանությունների հետ, այնպես էլ համոզված եմ, որ չի գնալու այս իշխանությունների հետ։ Որպես անհատ՝ նրա դիրքորոշումը սկզբունքորեն անփոփոխ է, որպես համայնքապետ՝ չի կարող պարզապես վերարարողակարգային լինել։ Սա, առաջին հերթին, ոչ այնքան իր սեփական, որքան համայնքի շահերի արտահայտությունն է։

Ինչ վերաբերում է Գորիս կատարած Նիկոլի այցին ու իբր ջերմ ընդունելությանը։ Չկա այդպիսի բան, հակառակ պարագայում, ոստիկանության բոլոր ծառայությունները օրեր շարունակ չէին «մաքրազարթի» քաղաքի փողոցները։ Մի քանի օր շարունակ գիշեր-ցերեկ ամեն քայլափոխի ոստիկան էր, ու հսկողություն էր իրականացվում ոչ միայն նրա երթուղու նկատմամբ, այլ՝ ամեն ինչի։ Խղճահարություն հարուցող պատկեր։ Տպավորություն էր, որ ժամանում է շատ ահաբեկված, բայց ոչ ժողովրդականություն վայելող մեկը։ Սա ասում եմ նաև այդ օրերին Գորիսում սեփական աչքերով տեսածս։

Հ.Գ. Առուշին կխնդրեմ պարզապես ցանկացած ամենադժվար և սադրանքի ամենաակնհայտ պայմաններում անգամ փորձի չկորցնել ինքնատիրապետումը, պահպանել զսպվածությունն ու առերևույթ հարգանքը քննադատական խոսքի նկատմամբ, որովհետև սադրանքի իրական շահառուների նպատակը ոչ այնքան նրա սկզբունքայնությունը կասկածի ենթարկելն է, որքան՝ ինքնատիրապետումը խլելը։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3166

Մեկնաբանություններ