ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով
02.10.2012 | 12:30

Հոկտեմբերի 2-3-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ին` առավելապես հյուսիսային շրջաններում, 5-6-ին շրջանների մեծ մասում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, որն ամպրոպի ժամանակ կուժգնանա 15-20 մ/վրկ-ով: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-6-ին կնվազի 4-5 աստիճանով:

Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում և Վայոց ձորի լեռներում կտատանվի գիշերը` +2 +7, ցերեկը` +19 +24, ցածրադիր մասերում գիշերը՝ +11 +15, ցերեկը՝ +22 +26, Լոռիում` գիշերը՝ +4 +9, ցերեկը` +20 +25, Տավուշում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +21 +25, Արարատյան դաշտում և Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +10 +15, ցերեկը՝ +25 +29, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +25 +29, նախալեռներում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +19+ 24, և Արցախում գիշերը` +11 +14, ցերեկը` +22 +25 աստիճանի սահմաններում: Այդ օրերին Արեգակի գումարային ակտիվությունը կլինի միջին, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում (ինդեքսը` 4), իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ անկայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 40-85 տոկոսի սահմաններում:
Երևանում հոկտեմբերի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ին` երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, իսկ 5-6-ին կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ: Ջերմաստիճանը գիշերը` +12 +14, ցերեկը` +26 +28, երեկոյան կողմ` +24 +26 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 25308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ