25.01.2013|
13:45
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն առաջիններից մեկն է, եթե ոչ առաջինն ու միակը, որ նոր տարին վերելքով է սկսել. հունվարի 1-ից այստեղ պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերը բարձրացվել են 40 %-ով։ Եթե նկատի ունենանք այն իրողությունը, որ նույնչափ բարձրացում տեղի էր ունեցել նաև անցած տարի, ստացվում է` ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի խոսքը գործ է, իսկ նրա աշխատաոճն արժանի է ուսումնասիրման. մարդը, փաստորեն, երկու տարվա ընթացքում ապահովել է աշխատավարձերի 80 %-անոց աճ։