07.02.2013|
14:16
Ես, որ ուզում եմ կարդալ նրա բանաստեղծությունները, այսօր գրում եմ նրա մահվան մասին: Մեռնում է բանաստեղծը, բայց չի մեռնում բանաստեղծությունը` շատ փխրուն ու խարխուլ սփոփանք է, որ վերաբերում է արդեն գրված տողին, իսկ չգրվածը բանաստեղծը տանում է իր հետ: Տանում է այնտեղ, ուր գուցե բանաստեղծություն պետք չէ, գուցե բանաստեղծություն է ամեն ինչ: