Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 
  • «Ձեր պաշտելին ոչ միայն մեր ողջ հայրենիքը նվիրեց ժողովուրդների արյունով հարբած թուրքին ու կովկասյան թաթարին, այլև...»

    «Ձեր պաշտելին ոչ միայն մեր ողջ հայրենիքը նվիրեց ժողովուրդների արյունով հարբած թուրքին ու կովկասյան թաթարին, այլև...»

    12.02.2013| 00:15
    «Քար եք նետում համաշխարհային պատմական վեհությանը» («Իրատես de facto», թիվ 6, 2013) հոդվածի հեղինակը խիստ զայրացել է, որ իր պաշտելի Լենինին ճիզվիտ եմ անվանել, իսկ նույնքան պաշտելի Ստալինին` վիժվածք:
  • Համացանցը փոխել է առօրյա կյանքի կառուցվածքը

    Համացանցը փոխել է առօրյա կյանքի կառուցվածքը

    11.02.2013| 14:04
    Այսօր տեղի է ունեցել «Ազատ գոտի կամ էլ. Հայաստան» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն:
  • Արամ Խաչատրյանի տարի` Լոս Անջելեսում

    Արամ Խաչատրյանի տարի` Լոս Անջելեսում

    11.02.2013| 13:27
    2013 թվականը Լոս Անջելեսում հայտարարվել է Արամ Խաչատրյանի տարի` նվիրված մեծ կոմպոզիտորի ծննդյան 110-ամյակին: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության մշակույթի բաժնի պատասխանատու Եղիա Մանսուրյանը ներկայացրել է ծրագրի որոշ մանրամասներ: Հոբելյանական տարվա մեկնարկը կտրվի գալա-համերգով, որին մասնակցելու են Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ և կամերային նվագախմբերի մենակատարները, «Դիլիջան» կամերային նվագախումբը:
  • Հայ արձակն ու պոեզիան` պարսկերեն

    Հայ արձակն ու պոեզիան` պարսկերեն

    11.02.2013| 12:55
    Օրերս գրողների տանը «Ծիածան» գրքի շնորհանդեսն էր: Գրքում ներկայացված են 16 հայ գրողի պարսկերեն թարգմանված 22 նովելներ (Հրանտ Մաթևոսյան, Աղասի Այվազյան, Վահագն Գրիգորյան, Պերճ Զեյթունցյան, Սուսաննա Հարությունյան և այլք): Թարգմանիչը Էմմա Բեգիջանյանն է: Մասնագետների հավաստմամբ` արվել են բնագրին համարժեք թարգմանություններ:
  • Կարմիր տաբատով հարճը վերադառնում է Կարակաս

    Կարմիր տաբատով հարճը վերադառնում է Կարակաս

    09.02.2013| 21:42
    2002 թ. Կարակասի ժամանակակից արվեստների թանգարանից գողացված «Կարմիր տաբատով հարճը» կտավը, որ պատկանում է Անրի Մատիսի վրձնին, մաքսանենգներից առգրավվել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում:
  • Ոսկե արջը սպասում է նրանց մինչև փետրվարի 17-ը

    Ոսկե արջը սպասում է նրանց մինչև փետրվարի 17-ը

    09.02.2013| 18:26
    Բեռլինում բացվել է 63-րդ միջազգային կինոփառատոնը` 24 ֆիլմերով: Փառատոնը սկսվել է հոնգկոնգցի կինոռեժիսոր Վոնգ Կարվայի «Մեծ վարպետը» ֆիլմով` մարտարվեստների չինացի վարպետ Իպ Մանի մասին, ով Բրյուս Լիի ուսուցիչն է եղել: Բեռլինի կինոփառատոնը կփակվի փետրվարի 17-ին, լավագույն ֆիլմը, որ կորոշի միջազգային ժյուրին, կստանա «Ոսկե արջ» գլխավոր մրցանակը:
  • Ի՞նչ երգով է ներկայանալու Գոռ Սուջյանը

    Ի՞նչ երգով է ներկայանալու Գոռ Սուջյանը

    09.02.2013| 18:04
    «Եվրատեսիլ-2013»-ին Հայաստանը ներկայացնող երգիչ Գոռ Սուջյանի համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ստացել է մոտ 50 երգի հայտ: Հայտերի մեծամասնությունը Հ1-ը ստացել է արտերկրից: Առաջատար երգ դեռևս չկա: Երգերի հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 20-ը: «Եվրատեսիլի» հայկական պատվիրակությունը հույսեր է կապում հայ կոմպոզիտորների հետ: Հայ կոմպոզիտորներից երգի հայտ են ներկայացնելու Գոռ Սուջյանը, Արա Մարտիրոսյանը, Լազառոն:
  • «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի 33 ձևափոխությունները

    «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի 33 ձևափոխությունները

    08.02.2013| 16:00
    Բեռլինաբնակ հայ նկարիչ Արչի Գալենցի InteriorDAsein ցուցասրահում բացվել է հայտնի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի որդի Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» նախագիծը` Յան Վերմերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի 33 ձևափոխությունների ցուցադրությամբ: Բացման արարողությանը ներկա են եղել Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը, ցուցահանդեսի կազմակերպիչ «Մշակութային երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը, հրատարակված պատկերագրքի հեղինակ, արվեստաբան Մարի Քրիստի Ռիչը և Արչի Գալենցը:
  • «Եթե քարերը լեզու ունենային, բոլորին հետ  կկանչեին» (ֆոտոշարք)

    «Եթե քարերը լեզու ունենային, բոլորին հետ կկանչեին» (ֆոտոշարք)

    08.02.2013| 13:21
    ԱՆԴՐԵԻ ու ստամբուլահայ երգչուհի ՍԻԲԻԼԻ 2,5 ժամ տևողությամբ համատեղ համերգը` Ստամբուլի «Tim Show Center» 1800-տեղանոց համերգասրահում, նվիրված էր Ֆերիգյուղի Սուրբ Վարդանանց եկեղեցու հիմնադրման 150 և Հայկական Մերամեթջյան դպրոցի 100-ամյակներին: Անդրեն ու Սիբիլը կատարել են 23 երգ, այդ թվում` 7-ական անհատական, և 9-ը զուգերգ («Մեր Էրգիր», «Հայաստանս», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին», «Ադանա», «Գետաշեն»): Համերգն անցել է լեփ-լեցուն դահլիճում: Համերգից հետո Անդրեն այցելել է Արևմտյան Հայաստան: «Կարծես երգի միջոցով վերապրում եմ այն ամենը, ինչ զգում է այդ հողում ծնված հայը»,- ասել է երգիչը: Անդրեի ու Սիբիլի ստամբուլյան համերգի անցուդարձը մի քանի օր շարունակ հայկական լրատվամիջոցների ու սոցցանցերի ուշադրության կենտրոնում էր:
  • Ժամանակի մոռացության քողից անդին

    Ժամանակի մոռացության քողից անդին

    08.02.2013| 13:00
    Երանելի են այն ազգերը, որոնք իրենց մեծերին գնահատում են նրանց կենդանության օրոք և նրանց կյանքն ու գործը հետագա սերունդների համար դարձնում են ուսանելի և հարգանքի ու ակնածանքի առարկա։