ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ե՞րբ կարող են լինել Երևանի արտահերթ ընտրությունները

Ե՞րբ կարող են լինել Երևանի արտահերթ ընտրությունները
19.03.2023 | 23:54

Երևանի քաղաքապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում, ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, արտահերթ ընտրություններ են լինելու: Այսինքն՝ ապրիլի երկրորդ կեսին կամ մայիսի առաջին կեսին:

Հոդված 44. Քաղաքապետի ընտրության անցկացումը

3. Ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես քաղաքապետի թեկնածու, իսկ եթե վերջինս հրաժարվում է կամ չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու և համապատասխանում է քաղաքապետին առաջադրվող պահանջներին:

Հոդված 46. Քաղաքապետի արտահերթ ընտրությունները

1. Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ` քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:

2. Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:

Սուրեն Պարսյան

Տնտեսագիտության թեկնածու, իրավաբան

Դիտվել է՝ 4302

Մեկնաբանություններ