20.12.2013|
15:43
Ավանդական իմաստով Հայաստանն ինքնիշխան պետություն չէ, որովհետև ոչ թե ինքնուրույն է նախագծում, որոշում իր ապագա զարգացման ճանապարհը, այլ, լավագույն դեպքում, ընտրություն է կատարում օտարների կողմից իրեն ներկայացվող տարբերակների միջև: Ավանդական իմաստով Հայաստանն ինքնիշխան պետություն չէ նաև այն պատճառով, որ ընդունակ չէ լիարժեք վերահսկողություն սահմանել սեփական տարածքի նկատմամբ ու, միաժամանակ, ընդունակ չէ նաև կանխել օտարների կողմից իր տարածքի նկատմամբ ունեցած վերահսկողությունը: