Ինչպես և վերջին մի քանի ամիսներին բազմիցս ասել ենք՝ Նիկոլը կրկին վերադարձավ Ռուսաստանի գիրկը:
Նորից բարև զայրացած Ռուսաստան:
Առայժմ ցտեսություն գցված Արևմուտք, զբաղվեք ձեր ընտրություններով:
Արցախը ուրացվեց, որպեսզի Արևմուտքի աջակցությամբ Նիկոլը շարունակի իշխանությունից հաճույք ստանալ:
Ընթացքի մեջ է Հայաստանի Հանրապետության կենսական շահերի միջազգային աճուրդի հերթական լոտը:
Աճուրդը շարունակվում է...
Տոնավաճառի հրամանատարը Նիկոլ Փաշինյանն է:
Հայ ժողովուրդն էլ մինչև հաջորդ ցավալի կորուստը՝ թող բավարարվի ֆեստիվառներով:
Ցավոք, սա ֆելիետոն չէ, այլ մեր երկրում և նրա շուրջը տիրող տխուր իրականություն:
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ