Իմ շատ հարգելի ընդդիմախոսներ,
Ռուսաստանի շահերի, դերի ու էության համար պայքարած ու
պայքարող երեք ղեկավար է ունեցել Ռուսաստանը իր ողջ պատմության ընթացքում:
ԻՎԱՆ ԱՀԵՂ, որին, ցավոք սպանեցին թունավորելով:
ՍՏԱԼԻՆ, որին նույնպես սպանեցին թունավորելով:
ՊՈՒՏԻՆ, որը դեռ ողջ է, և նրա կայսերական պլանների հետ մեր շահերն համընկնում են:
Գոնե մի անգամ օգտվենք:
Իսկ Ռուսաստանին, որպես երկրորդ սորտի երկրի, որպես Արևմուտքի ստրուկի կարգավիճակ տվել է Պետրոս 1-ինը ու բացի նշածս երեքից, բոլոր ղեկավարները, անխտիր բոլորը, ընդունել են դա:
Ինձ, խնդրում եմ, մի՛ ասեք, թե այս կամ այն բարձրաստիճան ռուս, կամ այլազգի պաշտոնիան, կամ վերլուծաբանը ինչ է ասում:
Ես շատ լավ գիտեմ, թե ինչ են ասում, մանավանդ՝ ինչու՛ են ասում:
Փորձեք մտածել ՌԴ առաջին դեմքի նման:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ