«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Ստորագրությամբ իր աջակցությունն է հայտնել շուրջ 15 հազար մարդ

Ստորագրությամբ իր աջակցությունն է հայտնել շուրջ 15 հազար մարդ
09.07.2023 | 08:10

«ՀայաՔվեի» հակաթեզերից մեկի համաձայն էլ՝ իբր ստորագրում են, բայց չեն կարդացել։

Նախ, օրինագիծն ընդամենը 10 տողից է, դրա տեքստը զետեղված է բոլոր հնարավոր տեղեկատվական աղբյուրներում։ Առանձնապես երկար շարադրանքի կարիք էլ չկա, գաղափարն ընդամենը հանգում է հետևյալին՝ սահմանվում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության անունից Արցախը որևէ պետության կազմում ճանաչելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ժխտելու կամ դրա վտանգավորությունը նսեմացնելու համար։

Իսկ կարդալու հարցում խորացողների համար ավելի առարկայական հարցադրում անեմ՝ իսկ իշխանության եկած քաղաքական ուժի անասելի ծավալուն ծրագիրը, որում առնվազն իմպերատիվ արտացոլվել էր Արցախի անկախության պաշտպանությունը, կարդացե՞լ են կողմ քվեարկած մեր հայրենակիցները։

Պարադոքսն այն է, որ այս նախաձեռնությունը չի հակասում այդ ծրագրին, ինչպես նաև նույն այդ ուժի կողմից ԱԺ ներկայացված Կառավարության ծրագրին, իսկ գուցե դրանք կարճ ժամանակ անց, իրենց «խնդիրը լուծելուց» հետո, փոփոխությա՞ն են ենթարկվել։

Գևորորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ. Միայն առաջին 5 օրվա ընթացքում, երբ նախաձեռնող խումբը առավելապես զբաղված էր վարչական «խորամանկ» խոչընդոտների հաղթահարմամբ, ստորագրությամբ իր աջակցությունն է հայտնել շուրջ 15 հազար մարդ, խորին շնորհակալությունս մեր այդ հայրենակիցներին, ինչպես նաև նրանց, ովքեր պատրաստվում են ստորագրել, շնորհակալություն նաև անաչառ քննադատներին, որոնց հարցերը մենք անպատասխան չենք թողնում ....

Դիտվել է՝ 2932

Մեկնաբանություններ