«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Հասարակության ուշադրության վեկտորային շեղման օպերացիա

Հասարակության ուշադրության վեկտորային շեղման օպերացիա
10.06.2023 | 08:19

Պնդում եմ՝ Աշոտիկի չակերտավոր առևանգման թեման արհեստական էր ու իրենից ներկայացնում էր հասարակության ուշադրության վեկտորային շեղման օպերացիա՝ Իտալիայում առգրավված 800 միլիոն դոլարին համարժեք կոկաինի և Հայաստանում առգրավված 1 տոննայի սկանդալային լուրից։

Ողջ ֆեյքային ու մանր ու միջին կալիբրի պրոիշխանական սփիքերների կողմից արտաթորվող վիրավորանքները ծնողների հասցեին, պատահական չէին։ Դրանք արվում էին, որպեսզի հասարակությունն էլ ավելի զայրանա, ավելի, այսպես ասած, գժվի, որպեսզի հանրության խոսակցության թոփ թեման ոչ թե կոկսը լինի, այլ զոհվածի ծնողի բանտարկությունը։

Եթե ուշադիր եք, տիկին Գայանեն ազատ արձակվեց, բայց ֆեյքային ինդուստրիան լուռ մնաց, կանցավիկ քայլարածները լուռ մնացին էս անգամ։ Ինչի՞․․եթե էն անգամ պետք է զոհվածին հայհոյեին հետո նա կալանավորվեր, հիմա էլ հո ազատ է արձակվել, բա ինչի են լուռ։

Լուռ են, քանի որ կոկաինի թեման ջրվեց գնաց, ինչպես որ ջրվեց գնաց 15 ողջ-ողջ այրված տղաների թեման:

Ջրվեց գնաց, ինչպես ջրվեց գնաց սահմանից հայ զինվորին ստորացնելով լարելու օրերը դարձան հեռու անցյալ:

Նիկոլը լրագրող է, նա հասարակությանը հագցրել է լրագրության ուրույն ձևի:

Այն, որ մենք այստեղ ստատուս ենք գրում՝ ամեն մեկս մեր ձևով խոսում ենք մեր մտքերից, կարծիքներից, լայվեր ենք անում, բողոքում ենք, երջանկանում՝ վերջին հաշվով մենք լրագրությամբ ենք զբաղվում:

Մենք՝ բոլորս։

Իսկ էդ դաշտում հին ոսկորին հաղթելը չասեմ անհնարին է, բայց շա՜տ դժվար է։

Գագիկ ԱՍԱՏՐՅԱՆ

Հ․Գ․ էս առումով խորհոուրդ կտամ դիտել իմ և Բորիս Մուրազիի հարցազրույցը, որտեղ ես մի քանի շաբաթ առաջ մեկնաբանում եմ՝ ինչի համար էր զինվորի մոր կալանավորումը։

Դիտվել է՝ 3389

Մեկնաբանություններ