«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 26-ին ժամը 7.00–22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արին Բերդի փողոցի 2, 4, 5 նրբանցքների ու Նոր Խարբերդի ամառանոցային թաղամասի 1-35 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: