Մենք պահանջում ենք որ Հայաստանում պաշտպանվի նաև մեր` նորմալ, հետերոսեքսուալ, ընտանիքի և երեխաների տեր, ոչ մի արտոնությունից չօգտվող, հայրենիքի պաշտպանությանը մասնակցած (գոնե բանակում ծառայած), առավոտից իրիկուն քրտնաջան աշխատելու դիմաց ոչինչ չստացողների իրավունքները: Պահանջում ենք, որ մեզ տրվի գոնե համասեռամոլներին տրվող իրավունքների ու արտոնությունների կեսը, օրինակ, քաղաքի կենտրոնի այգիներից մեկում, անձնական շահերի և հաճույքների ու մեր գործով զբաղվելու համար, օգտագործվող տարածք, կառավարությունում, պետական տարբեր համակարգերում և տարածքային կառավարություններում բարձր պաշտոններ, ոստիկանությունից և մնացած ուժային կառույցներից արտոնված հատուկ սիրալիր ու մեղմ վերաբերմունք և իհարկե սև, թանկանոց ջիփերով մեր շահերը պաշտպանող «լավ տղերք», որ գիշերները մեր տարածքը հսկեն, ու մեկ էլ բավական գումար, որ, ազգին ոչ մի օգուտ չտալով հանդերձ, լավ ապրենք: Ովքեր համաձայն են իմ արվեստագետ ընկերներից, խնդրում եմ ստորագրեք և, եթե կարիք կա, պահանջները ավելացրեք: Հա, մեկ էլ դրսում ապրող մեր հայտնի արվեստագետ եղբայրների «դարդն» ու «ցավը»` մեզ, մերն էլ` իրենց: