ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Կամքն ու համառությունը հօդս են ցնդեցնելու այս ֆարսը և մաքրեն իշխանություն կոչվող բուտաֆորիան

 Կամքն ու համառությունը հօդս են ցնդեցնելու այս ֆարսը և մաքրեն իշխանություն կոչվող բուտաֆորիան
22.05.2024 | 11:05

Մայիսի 26-ին ընդառաջ ֆիքսեք հետևյալը: Իրականում մենք դիտարկում ենք Փաշինյանի անկումն ու մայրամուտը, բոլոր առումներով, քաղաքականից մինչև բարոյական: Որքան էլ նրա շրջապատը դա փորձի քողարկել ու ինքնավստահ երևալ, նա դա ընկալում է բոլորից լավ, բայց հասկանում է, որ այլ ընտրություն չունի: Այդ կրախից հրաժարվելով ու այն դադարեցնելով՝ նա ստիպված պետք է ընդունի այն ամենի մեղքն ու սխալականությունը, ինչ արել է և ինչին «հավատացել»: Անկումը, կրախը, ձախողումը և Փաշինյանը արդեն դարձել են հոմանիշներ և հարազատացել, ուստի միայն անկման խորացումն ու կրախի շարունակականությունն է նրա կենսունակությունը պահելու ճանապարհը: Այլ ճանապարհ նա չունի:

Քաղաքական մարդու, քաղաքական գործչի, քաղաքական առաջնորդի առաքելությունը գաղափարի, սկզբունքների ու արժեքների հիմքով մրցունակ և արդար համակարգ ստեղծելն ու փոխանցելն է, որի շահառուն պետությունն է ու հասարակությունը, իսկ այդ համակարգն էֆեկտիվ աշխատեցնողը դառնում է քաղաքական մշակույթ և քաղաքական արդյունք ստեղծող և արժանանում հասարակության վստահությանն ու երախտիքին: Մեծ հաշվով, Փաշինյանը, իր իշխանության առաջին օրվանից սկսած, որպես քաղաքական գործիչ զբաղված է բացառապես համակարգում ստեղծված հավելյալ արժեքը տանուլ տալով, քաղաքական մշակույթի հիմքերը քայքայելով, հասարակության կարողականության թունավորմամբ, բևեռացմամբ ու սնանկացմամբ:

Որպես քաղաքական մարդ նա սպառված է, որովհետև քաղաքական մշակույթի և քաղաքական բարոյականության տեսանկյունից իր ողջ լիմիտը սպառել է:

Որպես քաղաքական գործիչ գոյություն չունի, որովհետև առաջարկ չունի, իսկ առաջարկի հիմքում բացառապես «կամովին բռնաբարվելն է» որտեղ որպես պասիվ դիտորդ բռնաբարվողին նա սկի պետք էլ չի:

Որպես քաղաքական առաջնորդ, այլևս բոլոր խաղաքարտերը այնքան սպառած, որ անցել է սեփական քաղաքական թիմի անդամների քաղաքական շահագործման ու ավիրման միջոցով աթոռապահպանությանը, իսկ քաղաքական առաջնորդությունը վերածել աղանդի հովվապետի քարոզի:

Որպես գաղափար ու արժեք ստեղծող ղեկավար՝ դարձել է «պատերազմը միտումնավոր պարտվողի», «հինգ հազարից ավել հայորդիներին գիտակցված մահվան տանողի», «հող հանձնողի», «հայրենիք կազմաքանդողի», «երկիրը թմրամոլության ասեղին հագցնողի» չոր ստատիստիկայի հեղինակ:

Այս պայմաներում պետական բյուջեի և գնումների միջոցով նույնիսկ «մոնղոլթաթարական» թալան ու չարաշահումներ անելով, միևնույն է, նա կերազեր, որ իրեն «նախկինների» նման կոչեին ընդամենը «թալանչի», փոխարենը արժանանում է ամենանվաստացուցիչ որակումների:

Կասեք՝ այո՛, մեկ է իշխանություն է ու մուրճն էլ է ձեռքը, մեխն էլ, ինչ կուզի կանի և ինչ ուզում անում է:

Պատասխանեմ՝ այո իշխանություն են, այո, այնքան տկար ու անինքնավստահ, որ մուրճով, մեխով, ֆեյքի հայհոյանքով, անթաքույց ստով են պաշտպանվում: Այո, իշխանություն են ու այնքան խորթ այս ժողովրդին, որ անցել են կառավարման աղանդավորական քարոզի մեթոդին: Դա նշանակում է, որ քաղաքական զինանոցը սպառված է ու օգտագործված մինչև վերջ, էլ տեղ չկա: Դա էլ նշանակում է, որ դիմակայման վերջին մամլիչ ոստիկանական էշելոնը ծայրահեղ վստահելի չէ, որքան էլ պարգևավճարով ու փողով հավատարմության երաշխիք կորզի:

Ավելին, սեփական քաղաքական վարկանիշի մասին նա պատկան մարմիններից ստանում է տվյալներ բոլորից շուտ և բոլորից օպերատիվ, հենց այդ հիմքով ձևավորում իր իմիջի փրկության մարտավարությունը, որն այլևս փրկության ենթակա չէ, որովհետև չկա ու սնանկ է, իսկ այդպես իշխանություն են պահում միայն երկրի կենսական շահերի զիջման ու սնանկացման հաշվին:

10 տոկոսանոց ֆեյքակրատիայի հիմքով վարկանիշը ուղիղ համեմատական է այն նուտրոյին ու էությանը, ինչի կրողն է այս ամենի «գլխավոր գերագույն հրամանատարը»:

Հավատն ու մաքրումը, քաղաքական գրագիտությունն ավարտելու է այս մղձավանջն ու անկումը: Կամքն ու համառությունը հօդս են ցնդեցնելու այս ֆարսը և մաքրեն իշխանություն կոչվող բուտաֆորիան: Դա միանշանակ հնարավոր է: Հայկական պետության գոյության շահառուները միայն ներսում են, այն պաշտպանողները, կառուցողներն ու փլատակներ վերականգնողները կան ու դա անելու են աներկբա:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2163

Մեկնաբանություններ

դարձ կապ