ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Խոնարհում

Խոնարհում
06.06.2023 | 16:39

…Հայրս գեղեցկադեմ, առնական տղամարդ էր, մայրս՝ հակառակը:

Նա ծնվել էր պարզապես մայր դառնալու համար:

Մայրս եղել է և մնում է իմ պաշտամունքը:

Նա հիմա՝ որպես առաքինի մի հրեշտակ, Աստծո կողքին է նստած:

Շատ բան եմ սովորել իմ մորից:

Խեղճ, անգրագետ կին էր Սանամը, հազիվ էր ստորագրում, բայց ինձ ապշեցնում էր նրա խոհուն պահվածքը, հասուն տրամաբանությունը:

Լիովին պաշտպանված քեզ զգում ես միայն, երբ մորդ կողքին ես:

Սանամն ինձ երգով էր արթնացնում:

Բայց արդեն քանի՜ տարի է՝ ես արթնանում եմ զարթուցիչի ահավոր ճչոցից ու ամեն անգամ մտածում՝ ինչու՞ կտրվեց Սանամիս երգը:

Բայց ինչու՞ եմ սա ասում: Չէ՞ որ մեզնից յուրաքանչյուրի տանը կան ու պիտի լինեն սանամները:

Թող որ նրանք կոչվեն Անահիտ կամ Շուշանիկ, թող որ նրանք անգիր իմանան Թումանյան, գիտենան Հովնաթանյանի ներկապանակի բոլոր գույները, թող մեկը լինի վաստակավոր, մյուսը՝ մեդալների ու պարգևների արժանացած, երրորդը չունենա ոչինչ, միևնույն է, նրանց բոլորին տրված է երկրի բարձրագույն կոչումը՝ մայր:

ՈՒ քանի դեռ նա կա, դու միշտ երեխա ես:

Մհեր ՄԿՐՏՉՅԱՆ

Ջուլիետա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 6324

Մեկնաբանություններ