Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Արծրուն ՊԵՊԱՆՅԱՆ. Ո՞վ է հերոսդ

Արծրուն ՊԵՊԱՆՅԱՆ. Ո՞վ է հերոսդ
17.04.2014 | 12:56

Վերջերս մի ընդդիմադիր հայհոյեց մի իշխանավորի, մյուսն էլ էնպիսի բաներ ասաց իշխանությունների մասին, որ համարյա հայհոյանք էր: Ու մի խանդավառություն տիրեց ազգին, մի խանդավառությո՜ւն, ասես հողերը հետ էինք բերել:

Չեմ հասկացել, թե ինչու են իշխանություններին հայհոյողներին հերոսացնում: Ի՞նչ է, դուք չեք կարո՞ղ նույնը ասել: Լեզու չունե՞ք, բառեր չգիտե՞ք:
Մյուս կողմից, ախր ի՞նչ մի մեծ բան է դա, երբ իշխանավորները բանի տեղ չեն դնում ո՛չ հայհոյանքները, ո՛չ հայհոյողներին: Ու քանի որ չեն դնում, հայհոյողներն այնքան շատ են, որ հերթ է գոյացել:
Բայց ինչպե՞ս կարող է հերոսանալը լինել հերթով:
Քանի դեռ հայհոյողներին հերոսացնում եք, ապա միայն և միայն այդպիսի հերոսներ եք դուք ունենալու:
Բանի տեղ մի՛ դրեք հայհոյողներին, ինչպես իշխանությունները բանի տեղ չեն դնում, և որպես հերոսականություն ընկալեք այնպիսի արարքը, որը շատ-շատ-շատ քչերը կկարողանան անել:
Ու ձեր կյանքը կփոխվի:

Դիտվել է՝ 1148

Մեկնաբանություններ