ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ճամփորդ եմ, ճամփիս կսպասեմ

Ճամփորդ եմ, ճամփիս կսպասեմ
15.04.2023 | 08:17

Այսօր ծանուցում ստացա:

Դուռը խորհրդավոր թակեցին: Տեսնես ո՞վ է տագնապած մոտեցա դռանը և վախվորած դիտակից նայեցի: Երկնագույն խալաթով անդեմ մեկն է դռան առաջ: Բացում եմ.

-Ո՞վ եք,-հարցնում եմ:

-Երկնային գրասենյակից եմ, հաշվառում ենք անում սպասվող համալրումների քանակը ճշտելու համար:

-Անկեղծ ասած, ես այլ տեղից էի սպասում ծանուցագրի, բայց արի ու տես, ավելի վատ տարբերակի հանդիպեցի: Այնտեղ գոնե հետ վերադառնալու շանս կա, այստեղ հետադարձ չկա: Բայց, գրողը տանի, չեմ ժխտում, առողջությունից երբեմն դժգոհում եմ, բայց որ երկինք, շատ անսպասելի էր Ձեր այցը:

-Իսկ դուք քիչ փնթփնթացեք, վերևներում լսվում է, չէ՞: Մեռնեմ հոգիս ազատեմ,-ասում եք, մենք էլ ընդառաջում ենք: Շնորհակալ լինելու փոխարեն նեղսրտու՞մ եք:

-Այ հիմա, երբ մաշկիս վրա զգացի, Հիսուսին հասկացա: Երբ Պիղատոսն ու Հայապասը միաբան են, վայն եկել է տարել անճարին:

-Ո՞վքեր են նրանք:

-Պիղատոսը՝ պետությունն է, Հայապասը՝ տաճարը: Մեկը երկրիս կառավարիչն է, մյուսը՝ երկնիս: ՈՒ ո՞նց եք կարողանում դժբախտներիս համոզել, որ երկնային կյանքը հավերժական է, երկրայինը՝ անցողիկ:

-Հիմա, Քոթանջյա՛ն, կողմնորոշվի՝ երկնային երանելի ճամփո՞րդ ես, թե՞ փողոցներում բախտ որոնող անխելք մեկը:

-Գիտես, առաջներում գերեզման բառը նշանակել է՝ գովաբանության տուն, դե ես էլ կարծում էի մարմինս կթողնեմ թող գովաբանեն, ես էլ երկնքում կճախրեմ ու կմխիթարվեմ:

Հիմա ես ի՞նչ անեմ, հայեր, չգնա՞մ Նիբիրու, ասում են այնտեղ տղերքը կիբուցի են կառուցել:

Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 2783

Մեկնաբանություններ