ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Հովհաննես ԵՍԱՅԱՆ. Հայկական շոու-բիզնեսը մեծ արագությամբ գահավիժում է

Հովհաննես ԵՍԱՅԱՆ. Հայկական շոու-բիզնեսը մեծ արագությամբ գահավիժում է
17.09.2013 | 15:51

Անձամբ չեմ ճանաչում Լիլիթ Հովհաննիսյանին, բայց հարկ եմ համարում նշել, որ վերջին շրջանում բծախնդրորեն ուսումնասիրել եմ երգչուհու ստեղծագործական ժայթքումները, որոնք մեկը մյուսի հետևից հարյուր հազարով դիտումներ են հավաքում youtube-ում և բուռն քննարկումների առիթ հանդիսանում: Եվ, մեծ հաշվով, կարելի է փաստել, որ Լիլիթը հայրենական շոու բիզնեսի լոկոմոտիվն է: Սուպերսթարյան ժառանգորդի «Էլի Լիլիթ» երգը (մանավանդ՝ տեսահոլովակը) վերջնականապես հաստատեց այն տեսակետը, որ հայկական շոու- բիզնեսը մեծ արագությամբ գահավիժում է անճաշակության և ցածր ինտելեկտով մասսայի համար նախատեսված արվեստի (եթե կարելի է այդպես կոչել) ստորոտները: Բանն այն է, որ եթե Լ. Հովհաննիսյանն իր թուրքա-քրդա-արաբական «սթայլով» արդի հայ մշակույթի առաջատարն է, ապա ոչինչ չունենք պահանջելու ո՛չ մշակույթի նախարարությունից, ո՛չ էլ հայ արվեստագետներից: Եվս մեկ անգամ դիտեք տեսահոլովակը և փորձեք տեսնել այնտեղ արվեստի կամ գոնե, այսպես կոչված, «կրեատիվության» մեկ նշույլ: Չկա, գոյություն չունի, չի էլ ունենա, քանի որ այդ դիտումների քանակ ապահովողները և «ճաշակը» կրկնօրինակողները մենք ինքներս ենք:

Դիտվել է՝ 4584

Մեկնաբանություններ