Քենիայում հողագործների և անասնապահների միջև տեղի ունեցած բախումից զոհվել է 38 մարդ: Այդ մասին հաղորդում է Կարմիր խաչը: Մահացածների թվում կան երեխաներ և մեկ ոստիկան:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը հայտարարել է, որ չի ստորագրի Եվրամիության ներկայացրած ֆինանսական օգնության փաթեթը, որը պահանջում է բյուջետային ծախսերի և կենսաթոշակների կրճատում:
Բեռլինում հրեական և մահմեդական համայնքները ցույց են անցկացրել` կրոնական նկատառումներից ելնելով տղաների թլպատումը թույլատրելու պահանջով: Ակցիային մասնակցել է շուրջ 3000 մարդ:
ԱՄՆ առաջնորդ Բարաք Օբաման կոչ է անում իրեն վերընտրել նախագահի պաշտոնում: Նա դա բացատրում է նրանով, որ իր կողմից վեր հանված խնդիրները հնարավոր չէ լուծել չորս տարվա ընթացքում:
Առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետությունը դառնալու է միջուկային տերություն։ Այդ անխուսափելի զարգացումը շեշտակիորեն փոխելու է տարածաշրջանում տիրող աշխարհառազմավարական հաշվեկշիռը և ուժերի հարաբերակցությունը՝ հօգուտ Իրանի։ Հայաստանի Հանրապետությունը կարող է ստանալ կայուն և ապահով զարգացման առնվազն 10-20 տարի, քանի որ Իրանին պետք է լինելու ամրապնդել իր հյուսիսային սահմանների անվտանգությունն ու չեզոքացնել թուրանական սպառնալիքը։ Այս իրավիճակում Հայաստանն առանցքային դերակատարում և նշանակություն ունի։