Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հետևողականորեն քարոզվում է թշնամու ուժեղ և մեր թույլ լինելու հեքիաթը, որպեսզի մարդիկ ապրեն վախի ու տագնապի մեջ

Հետևողականորեն քարոզվում է թշնամու ուժեղ և մեր թույլ լինելու հեքիաթը, որպեսզի մարդիկ ապրեն վախի ու տագնապի մեջ
18.05.2024 | 06:57

Պատմությունը ցույց է տալիս, որ պարտված երկրներում միշտ ի հայտ են գալիս մարդիկ, որոնք ուզում են լինել ուժեղի շարքերում, հետևաբար, բռնում են դավաճանության ճանապարհը։

Դա մարդկային էակներին հատուկ գիծ է։ Ուժեղը միշտ ճիշտ է։

2020-ի պատերազմից տարիներ առաջ մեզանում հետևողականորեն քարոզվում էին Ադրբեջանի ուժեղ լինելու և Հայաստանի թույլ լինելու հորինված պատմություններ։

Դա մետաստազի նման մտավ մարդկանց մտածողության մեջ ու սկսեց քանդել ազգային իմունիտետը։ Հետո Նիկոլի ձեռամբ հնարավոր դարձավ կազմակերպել պարտությունը և հանձնել Արցախը։

Այսօր էլ է հետևողականորեն քարոզվում թշնամու ուժեղ ու մեր թույլ լինելու հեքիաթը, որպեսզի մարդիկ անընդհատ ապրեն վախի ու տագնապի մեջ։

Ու բնական է, որ ի հայտ կգան մարդիկ, որոնք կսկսեն ավելի հարազատ համարել ուժեղ թշնամուն, քան՝ թուլացած հայրենիքը։

Բոլոր երկրներում է այդպես։

1994-ից հետո հարյուրավոր ադրբեջանցիներ գրել ու խոսել են հայերի ուժի ու ճշմարտացիության մասին, հրաժարվել Ադրբեջանի քաղաքացիությունից, հայտարարել, որ Արցախը Հայաստանի մասն է և նման այլ բաներ։ Չմոռանանք ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» ստեղծագործությունը, որը մեծ աղմուկ բարձրացրեց ու դարձավ գրողի նկատմամբ հալածանքի պատճառ։

Այսօրվա Հայաստանի ու Ադրբեջանի տարբերությունը այն է, որ դեռևս 1990-ականներից Ադրբեջանի իշխանությունը կտրուկ արձագանքեց ուժեղի կողմ թեքվողներին՝ հաճախ նույնիսկ քրեական գործերով ու կալանավորումներով պատժելով հայերի օգտին խոսող ադրբեջանցիներին։ Հայատյացության քարոզը մենք համարում էինք Ադրբեջանի պետական համակարգի ֆաշիստական կեցվածք ու ծիծաղում, այնինչ, դա միջոց է՝ կանխելու ուժեղ Հայաստանի կողմը թեքվելու հնարավոր ձգտումները։

Այսօր մեր դերերը փոխվել ե՝ տարբերությամբ, որ Հայաստանի իշխանությունը չունի պետական կամ ազգային մտածողություն ու քանի որ նաև սարսափելի վախկոտ է, փորձում են անել ամեն հնարավորը, որ հանկարծ Ադրբեջանի կողմից վտանգ չլինի, ուստի Հայաստանում ադրբեջանամետ յուրաքանչյուր խոսք նորմալ է ընդունվում իշխանության կողմից։

Մենք սա էլ կհաղթահարենք։ Կունենանք ազգային ու հեռատես իշխանություն, որը կլռեցնի թշնամու օգտին յուրաքանչյուր խոսք և կպատրաստվի Արցախի ազատագրման հաջորդ քայլերին։

Այդ ժամանակ բազմաթիվ ադրբեջանցիներ էլի կլինեն հայամետ ու կխոսեն մեր ճշմարտության կողմից։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1709

Մեկնաբանություններ