Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ալիևը բավական պարզ ակնարկել, հասկացրել է՝ իրենք ասում են, Նիկոլն անում է

Ալիևը բավական պարզ ակնարկել, հասկացրել է՝ իրենք ասում են, Նիկոլն անում է
26.04.2024 | 15:53

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «СОР29 և Ադրբեջանի կանաչ տեսլականը» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ չի էլ թաքցրել, որ Ադրբեջանի համար առաջնահերթը Տավուշում շահեկան դիրքեր զբաղեցնելն է, և իր ղեկավարած պետությունը դրանից հետո որևէ միտք չունի դուրս գալ Հայաստանի այն ռազմավարական բարձունքներից ու տարածքներից, որոնց Նիկոլի և Նիկոլի ոհմակի պետական դավաճանության արդյունքում, առանց կրակոցի, տիրել է Սյունիքում (Մեծ Իշխանասար, Սև լճի հարակից տարածքներ), ինչպես նաև Վայոց Ձորում, Գեղարքունիքում բռնազավթած ռազմավարական բարձունքներից ու տարածքներից:

Իսկ ինչու՞ թաքցնի Ալիևը, երբ ունի վստահություն, որ Նիկոլն իր թուրք ցեղակիցն ու հանցակիցն է կամ, առնվազն, խամաճիկը, կամակատարը, որը գտնվում է իր բռում, և որի հանցագործությունների մասին, մեղմ ասած, վարկաբեկիչ թղթապանակը՝ հանձին Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի աղմկահարույց հարցազրույցի (և ոչ միայն…), կարող է հրապարակել ցանկացած պահի:

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ, ՔՊ- ի ընտրացուցակով «Ազգային ժողով» կոչվածի նախկին պատգամավոր (2019- 2021 թթ.), ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ Տաթև Հայրապետյանն իր այսօրվա տելեգրամյան գրառմամբ լույս է սփռել, թե Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը հիշյալ ֆորումում հարցուպատասխանի ժամանակ ինչեր է ասել, ընդ որում Ալիևի ասածները ներկայացնելով համապատասխան մեկնաբանություններով:

Ալիևի խոսքը.

ՈՒզում եմ նաև հստակեցնել, որ ոչ մի տեսակ միջնորդության մասին խոսք չի գնում։ Որովհետև այն, ինչ կատարվում է հիմա մեր սահմանին, ցույց է տալիս, որ երբ մենք մենակ ենք մնում, ոչ ոք չի ցանկանում ստեղծված իրավիճակը օգտագործել իր քաղաքական ամբիցիաների համար, մենք կարող ենք ավելի շուտ պայմանավորվել»:

Ադրբեջանագետի մեկնաբանությունը.

«Այստեղ հիմնական թեզը հետևյալն էր՝ մեզ միջնորդներ պետք չեն, Փաշինյանի հետ պայմանավորվում են ուղիղ, այսինքն՝ ասում են, անում է»:

Հայրապետյանի տեղեկացմամբ, Ալիևը նշել է նաև, որ այս (սահմանազատման) գործընթացը որևէ կապ չունի, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» կնքնման հետ։

Մեր կողմից նկատենք՝ արդեն մի քանի ամիս է, պարզ է, որ Ալիևը բնավ չի շտապում Հայաստանի հետ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր» կնքելու և Հայաստանին թեկուզ ձևականորեն, ավազի վրա գրված անվտանգության երաշխիքներ տալու հարցում, քանի որ Նիկոլից և իր ոհմակից Տավուշում հայկական բնակավայրերն ու դրանց տարածքները ստանալուց, դրանց տիրելուց, Հայաստանն իր բռի մեջ հավաքելուց ու չոքացնելուց հետո, մտադիր է պահանջել ու ստանալ նաև այլ բնակավայրեր ու տարածքներ, իսկ մերժման դեպքում դրանց տիրել պատերազմով:

Ալիևի խոսքը.

«Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին խնդիրներ են: Կարծում եմ՝ սխալ կլինի դրանք համատեղել ու մեկը մյուսից կախման մեջ դնել։ Շատ պարզ պատճառով, մեր սահմանը Հայաստանի հետ մոտ 1000 կիլոմետր է, միգուցե ավելի, գուցե ավելի քիչ։ Այդ սահմանի ամենամեծ հատվածը 30 տարի օկուպացված էր՝ Քալբաջարից, Մուրով լեռից մինչև Արազ գետը՝ մոտ 500 կիլոմետր։ Խորհրդային տարիներին, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք ունեինք վարչական սահմաններ, Հայկական Խորհրդային Հանրապետության և Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության միջև վարչական սահմանի որոշ հատվածներ նույնականացված չէին։ Սահմանի ամենամեծ հատվածը բացարձակապես անմարդաբնակ է, իսկ լեռների բարձրությունը 3500 մետր է, տարին ինը ամիս ծածկված է ձյունով։ Այսպիսով, դա իսկապես շատ բարդ տեղանք է: Այնպես որ, գործնական տեսանկյունից կարճ ժամանակահատվածում սահմանազատել այս սահմանը հնարավոր չէ»:

Ադրբեջանագետի մեկնաբանությունը.

«Սա նշանակում է, որ Ալիևը ևս մեկ անգամ շեշտում է, որ առաջնահերթը Տավուշում շահեկան դիրքեր զբաղեցնելն է, իսկ հետո նա որևէ միտում չունի դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից ու զբաղեցրած ստրատեգիական կետերից։ Քանի որ նա դիվանագիտական ֆորումի շրջանակներում է խոսում, ուղերձը փաթեթավորում է նման ձևակերպումներով»:

Մեր մեկնաբանությունը.

ինչպես դժվար չէ հասկանալ, Ալիևի խոսքի ենթատեքստը հետևյալն է՝ մոռացեք Հայաստանի և Ադրբեջանի միջև այն հատվածներում սահմանազատման մասին, որտեղ մենք բարձունքների ու տարածքների ենք տիրել, այնտեղ սահմանազատման գործընթացը մենք անորոշ ժամանակով կքնեցնենք՝ տարին 9 ամիս ձյունով է ծածկված, շատ բարդ տեղանք է…

Իրականում, մանավանդ ներկայիս գլոբալ տաքացման, կլիմայական փոփոխությունների պայմաններում, լեռներն այնտեղ տարին 7 ամիս են ծածկված ձյունով, բայց եթե նույնիսկ հիմք ընդունենք Ալիևի ասածը, ապա իրավունք ունենք պահանջելու, որ առաջիկա ամռան ամիսների ընթացքում այնտեղ սահմանազատում անցկացվի: Կանցկացվի՞… Իհարկե՛ ոչ: Այս վստահությունն ունենք ոչ միայն Ալիևի խոսքի ենթատեքստից ելնելով, այլև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների 8- րդ հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի հաղորդագրությունից հանդիպման արդյունքում հանձնաժողովների պայմանավորվածությունների վերաբերյալ վերևից

4- րդ կետին ծանոթանալով:

Ըստ Հայրապետյանի, «Հաջորդիվ Ալիևն ակնարկում է, որ արդեն պայմանավորվել են նաև անկլավների մասով»:

Ալիևի խոսքը.

«Էքսկլավների հարցն այլ պատմություն է, քանի որ այն ավելի բարդ է, քանի որ այդ էքսկլավները գտնվում են, իհարկե, այլ երկրների կողմից շրջապատված տարածքում: Հետևաբար, դրանք պետք է լուծվեն սահմանազատման գործընթացում: Եթե հայկական կողմը ցանկանում է դրանց անդրադառնալ հիմա՝ երկրորդ փուլում, մենք պատրաստ ենք»։

Ադրբեջանագետի մեկնաբանությունը.

«Այսինքն՝ ակնհայտ է, որ հաջորդիվ արդեն սպառնալիքի տակ են վերցնելու ՀՀ-ն Իրանին ու Վրաստանին կապող միջպետական ճանապարհները»։

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 12338

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ