Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Անկախության շրջանում մեր կյանքը եղել է իշխանություն ձեռք գցած մի ոչնչության կողմից այլ ոչնչություններին առաջ քաշելու պատմություն

Անկախության շրջանում մեր կյանքը եղել է իշխանություն ձեռք գցած մի ոչնչության կողմից այլ ոչնչություններին առաջ քաշելու պատմություն
25.03.2024 | 14:07

Ազատություն ասածը շատ բարդ «կենդանի» է, և միամիտ- միամիտ ավելի ու ավելի մեծ ազատության ձգտելը, առանց իմանալու նրա բուն էությունը, որն առաջին հերթին նշանակում է ինքնուրույնություն և ինքնուրույն ապրելու հնարավորություն, կարող է նույն միամիտի գլխին աղետ դառնալ։

Պատկերացրեք մի 13-14 տարեկան պատանի կամ աղջնակ, որը զզվել է իրենց տանը տիրող «սահմանափակումներից» և ձգտում է իր պատկերացրած «ազատության», առանց պատկերացում ունենալու դրան ուղեկցող մյուս շատ կարևոր բաների մասին, ու պատկերացրեք նրա կյանքը նման ազատություն ստանալուց հետո։

Նման մի բան էլ տեղի ունեցավ մեզ հետ, երբ 1918-ին տառացիորեն մեր վզին փաթաթվեց նմանատիպ մի «ազատություն», և նույնը կրկնվեց 1991-ին, երբ մենք երկրորդ անգամ ստացանք բաղձալի ազատություն, բայց որի հետ ամբողջ 30+ տարի չենք իմանում, թե ինչ անել։

Սովորաբար մարդկանց մոտ ազատություն ասածը ասոցացվում է լավ ապրելու ու լավ կյանք ունենալու հետ, բայց եթե լավ կյանքը այդպես էլ չի ստացվում, նշանակում է, որ մեր գտածը կամ մեր վզին փաթաթվածը ազատություն չի, այլ մի ուրիշ բան է։

Ասում էր, չէ՞, մեծն Թումանյանը՝ «ախպեր, թե էդ ազատությունը պարան պետք է դառնա ինձ խեղդի, չեմ ուզում նման ազատությունը»։

Մարդ վախենում էլ է մի քիչ ավելի ուշադիր ու մանրամասնորեն խորանալ մեր ազատություն կոչեցյալի բուն էության մեջ, որը պարզապես եղել է ուժեղի կողմից թույլին խեղդելու ու թալանելու պատմություն։

Նայեք մեր իրար հերթափոխող էլիտա մականվանյալ, չտես ու կիսասոված և նաև իշխանություն ձեռք բերելու հետ արագ կշտացած ու գավառական խմբագրությամբ «ազատության» հասած ամբոխին, այն էլ՝ հասարակ ժողովրդի անիրավունք ու ողորմելի գոյության ֆոնին։

Իր մերկապարանոց զզվելիությամբ հանդերձ, մեր վերնախավի պահվածքը նաև առեղծվածային է եղել հենց սկզբից, սկսած համատարած անկումից ԼՏՊ-ի օրոք, Հայաստանի և սփյուռքի համատեղ զարգացման հնարավորությունների աննշան մասի օգտագործումը Ռոբերտ Քոչարյանի օրոք, անդեմ ու իներցիոն ընթացքը Սերժ Սարգսյանի ժամանակ և դարձյալ համատարած կորուստները ներկայում: Այս ամենը խոսում է այն մասին, որ հենց սկզբից մեր կյանքին ուղեկցել է բացահայտ կամ անբացահայտ ինքնաոչնչացման առեղծվածային պրոցես։

Անկախության շրջանում մեր կյանքը եղել է իշխանություն ձեռք գցած մի ոչնչության կողմից այլ ոչնչություններին առաջ քաշելու պատմություն, որի առավել տիպական դեպքերից մեկը Սերժ Սարգսյանի կողմից Հովիկ Աբրահամյանի նման բացահայտ ոչնչությանը վարչապետ նշանակելն էր։

Հիրավի, սեփական էությունից փախչել չես կարող։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1583

Մեկնաբանություններ