ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐՔԵՐԸ, ՈՐՈՆՔ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՆՎՃԱՐ ԲԵՌՆԵԼ, ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԵՆ»

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐՔԵՐԸ, ՈՐՈՆՔ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՆՎՃԱՐ ԲԵՌՆԵԼ, ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԵՆ»
08.11.2011 | 00:00

2012-ին Երևանը հռչակվելու է Գրքի համաշխարհային մայրաքաղաք: «Բուկինիստ» ՍՊԸ-ի տնօրեն ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել` կա՞ն արդյոք դրական տեղաշարժեր գրքի շուկայում, նկատելի՞ է հետա-քրքրության աճ ընթերցանության նկատմամբ: Նրա խոսքով` տեղաշարժեր կան, բայց բացասական. քիչ են գիրք գնում և, բնականաբար, քիչ էլ կարդում են, իսկ պատճառները տարբեր են, տեղային բնույթ չեն կրում, ընթերցանության պակասի խնդիրը նկատելի է ամբողջ աշխարհում:
Ինչպես միշտ, քիչ թե շատ նորմալ պահանջարկ ունի մանկական գրականությունը: Դիտարկմանը, թե նկարազարդ են, հարմար են իբրև նվեր, Խաչիկ Վարդանյանը հակադարձեց` ո՛չ, ծնողը գիրքը գնում է, որպեսզի երեխան կարդա:
Իսկ հետաքրքրություն առաջացնո՞ւմ են ժամանակակից գրողները, կա՞ն հայտնի և սիրված անուններ: Խաչիկ Վարդանյանի կարծիքով` տաղանդավոր գրող այսօր չկա, կա նաև գովազդի խնդիր, բայց ընդհանուր ֆոնը լավը չէ:
Գաղտնիք չէ, որ շատերն այսօր փորձում են կարդալ և անվճար գրքեր բեռնել համացանցից: «Կան էլեկտրոնային գրքեր, որոնք հնարավոր է անվճար բեռնել, սակայն դրանց 99 տոկոսն անօրինական է, պարզապես իրենց գովազդի, մասսայականացնելու համար են տեղադրում: Վճարովի համակարգի համար պետք է մեզ հետ համաձայնեցնեն, բայց նման առաջարկներ չենք ստացել: Իսկ անօրինականության դաշտում երբեք չենք գործի»,- ասաց «Բուկինիստ» ՍՊԸ-ի տնօրենը, նշելով, որ գրքի բիզնեսի բարելավման, ընթերցանության նկատմամբ հետաքրքրության աճի որոշակի ծրագրեր ունեն, բայց դրանք տեղային բնույթ են կրում, թեև «Բուկինիստը» եղանակ ստեղծող գրախանութ է: «Դժվարանում եմ հեռանկարների մասին խոսել, բայց աշխատանքներ տարվում են, փորձում ենք գնալ գնորդի հետևից, հասկանալ նրան»,- հավաստիացրեց նա:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 9866

Մեկնաբանություններ