ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Ոչ մի երկիր չի փորձում ճշտել պայթյունի բուն պատճառները

Ոչ մի երկիր չի փորձում ճշտել պայթյունի բուն պատճառները
27.09.2023 | 06:59

Պաշտոնական հաղորդագրություն եղավ առ այն, որ երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից բռնկված հրդեհին զոհ են գնացել հարյուրավոր հայեր, որոնցից 125 մարդու աճյուն արդեն տեղափոխվել է Հայաստան։

Հարյուրներով է հաշվվում նաև ծանր վիրավորների թիվը, որոնց կյանքը փրկելու հնարավորությունները կարող են ի չիք դառնալ` կախված այրվածքների խորությունից։

Սա, փաստորեն, մի նոր ռազմական հանցագործություն է անզեն, անպաշտպան, անօթևան հայ մարդկանց դեմ, որի գլխավոր պատասխանատուն Ադրբեջանի ահաբեկչական ռեժիմն է։

Ոչ մի երկիր, այդ թվում և խաղաղապահ առաքելություն ստանձնած երկիրը, կես բառով անգամ ցավակցական խոսք չեն հղում, ոչ մի երկիր չի փորձում ճշտել պայթյունի բուն պատճառները, իրագործողներին։

Եվ այս պայմաններում, այս լկտի անտարբերության, ամենաթողության պայմաններում մեր պետության ղեկավարությանը բանակցությունների են հրավիրում ոճրագործ երկրի ղեկավարի հետ` խաղաղություն հաստատելու ակնկալիքով ։

Եթե սրա անունը խաղաղություն է, ապա ի՞նչ կարելի է դնել եղեռնագործության անունը, ՄԱԿ-ի, միջազգային դատարանի, Եվրախորհրդարանի ու մյուս կառույցների անունները։

Խոսրով Խլղաթյան

Դիտվել է՝ 1833

Մեկնաբանություններ