Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Այդպես անելու է բոլոր ՔՊ-ականների հետ

Այդպես անելու է բոլոր ՔՊ-ականների հետ
01.08.2023 | 13:50

Որ Արմեն Սմբատյանը Ռուսաստանում և Իսրայելում դեսպան աշխատած տարիներին աչքի էր ընկնում կոռուպցիոն գործարքներով, հաճախ էր խոսվում մամուլում և նաև փակ զրույցների ժամանակ։

Ակնհայտ է, որ եթե իրականում եղել է այդպիսի բան, ապա եղել է տվյալ ժամանակի իշխանության համաձայնությամբ ու մասնակցությամբ։

Նախկինում կիսվել է վերևների հետ, կիսվել է նաև հիմա, բայց հենց դադարել է մուծվել վերևների հրեշներին, որոշել են կալանավորել։

Արմեն Սմբատյանի մասին ինձ այդքան իր կերածները չի հետաքրքրում։ Ի վերջո, նախկին ու ներկա լափողների մեջ նա փոքր ձուկ է։ Առավել կարևոր է իմանալ, որ Արմեն Սմբատյանը ադրբեջանցի երգիչ և դիվանագետ, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի մտերիմ ընկերն է։

2017-ին, երբ Ադրբեջանի ներկայացուցիչ Փոլադ Բյուլբյուլօղլուն պետք է դառնար ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար, հայկական բազմաթիվ կազմակերպություններ ու անհատներ արշավ սկսեցին և աշխարհին պատմեցին, որ Նախիջևանում հայկական հազարամյա խաչքարերը ոչնչացվել են հենց այն ժամանակ, երբ Փոլադ Բյուլբյուլօղլուն Ադրբեջանի մշակույթի նախարարն էր։ Այսինքն, այդ մարդու ձեռամբ է տեղի ունեցել մշակութային ցեղասպանությունը։

Արմեն Սմբատյանը միակն էր, որ աջակցեց Բյուլբյուլօղլուին։ Այն ժամանակ ՀՀ ԱԳՆ-ն կանխեց Սմբատյանի աջակցությունը Ադրբեջանի հանցագործին։ Բայց հետագայում' Նիկոլի օրոք Արմեն Սմբատյանը շարունակեց ակտիվ կապը իր ադրբեջանցի մտերիմների հետ նաև Իսրայելում։

Ենթադրում եմ, որ նա այլևս Նիկոլին պետք չէ, հետևաբար, Անդրանիկ Փիլոյանի և մյուսների նման կարող է դեն շպրտել օգտագործված ապրանքը։ Նիկոլն այդպես անելու է բոլոր ՔՊ -ականների հետ։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1732

Մեկնաբանություններ