Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Աշխարհաքաղաքական թակարդ

Աշխարհաքաղաքական թակարդ
12.06.2023 | 16:08

Մի տեսակ սրտի մխիթարանք է, որ գիգանտ Եվրոպան էլ, փոքրիկ Հայաստանի նման, անճար վիճակում ելք է փնտրում ստեղծված իրավիճակից։

Մեզ նման նրանք էլ չունեն լուրջ անվտանգության համակարգ, բացի դրանից, ապագայի տեսլականի փնտրտուքի ժամանակ Ֆրանսիան ու Գերմանիան վերմակը Մակրոնի ու Շոլցի բերաններով դեպի իրենց են քաշում։

Ինչպես մենք էինք սխալմամբ կարծում, որ մեր ջերմուկն ու մոլիբդենը մեզ հերիք են, Եվրոպան էլ էյֆորիայի մեջ չհասկացավ, որ իր հաջողությունների ու բարեկեցության արմատը ռուսական էժան էներգակիրներն են։

Արդյունքը եղավ այն, որ հայտնվելով աշխարհաքաղաքական թակարդում, նրանք էլ, մեզ նման, նեյնիմ-նեյնիմ աջ ու ձախ են նայում, երբ ներսում էլ շահերի բախում կա։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 6322

Մեկնաբանություններ