ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Հայաստանի դժբախտությունը բնակչության կաստայական բաժանումն է

Հայաստանի դժբախտությունը բնակչության կաստայական բաժանումն է
21.04.2023 | 20:02

Կա երկու հիմնական կաստա: Առաջին կաստայի մեջ մտնում են հագած-կապած, կերած-խմած, բարձր եկամուտներով, թանկարժեք տներով ու մեքենաներով, արտասահմանյան գաստրոլներով և կեղծ հայրենասիրական պաթոսախառն գրառումներով պլպլան վերնախավի մարդիկ, որոնք, որպես կանոն, բանակում չեն ծառայում, սահմանին չեն զոհվում և արտասահմանում բնակարան ունեն՝ հարմար պահի թռնելու համար: Երկրորդ կաստայի մեջ են օրվա հացը մի կերպ վաստակող, աամեն ինչի կարոտ, բոլոր բարիքներից զուրկ, արևի և ցրտի տակ աշխատող հողի մշակները, մանրադրամները հաշվող ու խնայող ուսուցիչներն ու ծառայողները, կյանքից դառնացած, անշուք հագուստով, սառած հայացքներով քաղաքացիները, որոնց զավակները զոհվում են սահմանին՝ թողնելով վիշտ և անորոշություն: Եվ գիտեք, երբ գալիս Է հայրենիքի վերջը: Այն պահին, երբ տառապյալները հոգնում են տառապելուց և հրաժարվում են այն հայրենիքից, որտեղ իրենք ճնշված են և շահագործված, այդ պահից նրանց գլխին այլևս չես կարող հայրենասիրական ճառեր կարդալ ու երգեր երգել: Նրանք արդեն հայրենիք չունեն: Կերած-խմածները, այդ պահից սկսած, արագ կթռնեն հարուստ և բարեկեցիկ երկրներ, որտեղ կիրակի օրերին կհավաքվեն ճոխ ու ոսկեզօծ հայկական եկեղեցում և նորից կխոսեն հայրենասիրությունից:

Մարքսը ճիշտ էր՝ պրոլետարները ոչինչ չունեն կորցնելու, բացի իրենց շղթաներից:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 3048

Մեկնաբանություններ