Անտարկտիկայի «Էսպերանսա» կայանում օրերս գրանցվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան:
Արգենտինայի ազգային օդերևութաբանական ծառայության Twitter-յան էջից տեղեկանում ենք, որ փետրվարի 6-ին +18 ջրմաստիճան է գրանցվել։
«Էսպերանսա» կայանում գրանցվել է ջերմաստիճանի պատմական նոր ռեկորդ՝ +18․3 աստիճան։ Նման ջերմաստիճան չէր գրանցվել 1961 թ-ից ի վեր»,- տեղեկանում ենք կայանի տարածած հաղորդագրությունից։