2020-ի հունվարի 1-ից Չինաստանն իջեցնում է հարյուրավոր ապրանքների ներմուծման մաքսատուրքերը, հայտնում է Դոյչե վելլեն՝ հղում անելով Չինաստանի ֆինանսների նախարարությանը: Իջեցվելու են 850 անուն ապրանքների մաքսատուրքեր: Մասնավորապես խոզի սառեցված մսի մաքսատուրքը 12%-ից իջեցվելու է 8%, ավոկադոյինը՝ 30%-ից 7%:
Չինաստանում ներկայում խոզի մսի լուրջ պակաս կա, ինչը պայմանավորված է խոզի աֆրիկյան վիրուսի տարածման հետ: Մի շարք դեղերի մաքսատուրքերը իջեցվելու է զրոյի: Զրոյի են իջեցվելու նաև կիսահաղորդիչների ներմուծման մաքսատուրքերը: