-
04.04.2016|
13:54
«Շարունակվում են հազարավոր կամավորների դիմումները մեզ, անգամ հեռավոր երկրներից: Հարգելիներիս ԼՂՀ ՊԲ-ը խնդրում է դիմել խմբերով, անհատական դիմումներին հնարավոր չէ արձագանքնել նույնիսկ»:
-
04.04.2016|
13:48
Ադրբեջանն իր պահվածքով միշտ էլ եղել է ահաբեկչական ու հանցագործ պետություն` ասել ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԼՂՀ Թալիշ գյուղում ադրբեջանական զինուժի վայրագություններին, որոնք դաժանաբար սպանել են գյուղում մնացած խաղաղ բնակիչներին:
-
04.04.2016|
13:44
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնում է ևս 3 ադրբեջանցի զինծառայողի զոհվելու մասին:
-
04.04.2016|
13:14
Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է: Այս օրերին նա կապի մեջ է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ու տիրապետում է շփման գծում տեղի ունեցող ռազմական գործողությունների և Ղարաբաղում ընդհանուր իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությանը:
-
04.04.2016|
13:11
Լեռնային Ղարաբաղի համար պատերազմի երրորդ օրը Ադրբեջանի ՊՆ-ն հանդես եկավ մարտական գործողությունները միակողմանիորեն դադարեցնելու հայտարարությամբ՝ մարդասիրական նկատառումներով և հաշվի առնելով գործընկեր-երկրների ու միջազգային ինստիտուտների պահանջները։
-
04.04.2016|
13:09
Երրորդ օրն է՝ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրումն է:
-
04.04.2016|
13:07
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն հրապարակել է նոր հռչակագիր, որում դատապարտել է Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղում հրադադարը խախտելու համար։
-
04.04.2016|
13:02
«Յուքոմ», «Վիվասել» և «Բիլայն» օպերատորները փոփոխել են Հայաստանի ու Արցախի միջև գործող ռոումինգ ծառայության սակագինը:
-
04.04.2016|
12:57
Ադրբեջանական ստորաբաժանումները, չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը, փորձել են կիրառել ծանր տեխնիկա, այդ թվում նաև ТОС-1 հրանետներ և մարտական ԱԹՍ-ներ:
-
04.04.2016|
12:30
Երեկ երեկոյան ժամերից սկսած իրավիճակը ռազմաճակստի ամբողջ երկայնքով փոփոխվել է մեր օգտին: