Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Մոսկվայում տղամարդն առևանգել է ավտոմեքենան` չնկատելով նրա մեջ քնած երեխաներին

Մոսկվայում տղամարդն առևանգել է ավտոմեքենան` չնկատելով նրա մեջ քնած երեխաներին
09.02.2014 | 15:02

Առևանգողը, երբ արդեն նկատել է նրանց, շտապել է թողնել իր ավարը (մեքենան) ու փախչել: Դա տեղի է ունեցել Մոսկվայի հյուսիս – արևելքում: Անհայտ անձնավորությունը փորձել է առևանգել Land Rover մակնիշի մեքենան և երբ հասկացել է, որ մենակ չէ ավտոմեքենայում` բարձրացել է Աբրամցևսկա փողոցի վրա գտնվող տներից մեկի մոտ և շտապել փախչել: Ինչպես տեղեկացնում է ոստիկանությունը` երեխաները ողջ են և առողջ, նրանց արդեն հանձնել են ծնողներին: Գողին բռնել դեռևս չի հաջողվել:

Դիտվել է՝ 1167

Մեկնաբանություններ