38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պետական աշխատողներին ստիպում են կենսաթոշակային ֆոնդեր ընտրել

Պետական աշխատողներին ստիպում են կենսաթոշակային ֆոնդեր ընտրել
31.01.2014 | 14:20

«Մեդիա» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում «Դեմ! եմ» նախաձեռնությունն այսօր անդրադարձավ պետաշխատողներին կենսաթոշակային ֆոնդեր պարտադրելու խնդրին։ Նախաձեռնությունն ահազանգում է՝ պետական աշխատողներին ստիպում են կենսաթոշակային ֆոնդեր ընտրել։ Ըստ «Դեմ! եմ» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Դավիթ Մանուկյանի՝ կոնկրետ ճնշումներ կան դպրոցներում և մանկապարտեզներում, որտեղ աշխատողներին ստիպում են ընտրել ֆոնդեր։ Խոսքը հատկապես մարզերում գործող դպրոցների և մանկապարտեզների մասին է։ Բանախոսները նշեցին, որ ճնշումներ են առկա նաև ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում, Հայաստանի էլեկտրացանցերում, «ԳարանտԻնշուրանս» ընկերությունում։ Բանախոսները խորհուրդ տվեցին ֆեոդալական մշակույթի կրող գործատուներին ուշքի գալ և հիշել, որ ապրում են 21-րդ դարում։ Ըստ նրանց՝ ճնշումների արատավոր պրակտիկան պետք է արմատախիլ արվի։ Դավիթ Մանուկյանը խոստացավ հրապարակել ճնշումներ գործադրող գործատուների ցանկը՝ ավելացնելով, որ «Դեմ! եմ» նախաձեռնությունը կանգնելու է յուրաքանչյուր քաղաքացու կողքին։

Պետական հիմնարկությունների աշխատակիցների ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանն էլ տեղեկացրեց, որ աշխատողներն առայժմ դժգոհություններ չեն հայտնել գործատուներից։ Նա նաև նշեց, որ եթե աշխատողները միավորված պայքարեն, ոչ ոք չի կարող նրանց աշխատանքից ազատել կամ պարտադրել որևէ բան։

Դիտվել է՝ 1588

Մեկնաբանություններ