Ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի երկրպագուներին շարունակում է հետքրքել մի հարց. ինչպե՞ս է պատահել, որ երգչուհին ավելի վաղ փուլում չի գիտակցել իր հիվանդության մասին: Ինչո՞ւ, օրինակ, բժիշկները բոլորովին անսպասելի նկատեցին նրա մարմնի տկարությունը, որը կարող էին ախտորոշել երգչուհու հիվանդության նախնական փուլում:
Երգչուհու ընկերուհին որոշ մանրամասներ է հաղորդել լրատվամիջոցներին: Պարզվել է, Ֆրիսկեն իմացել է իր ախտորոշման մասին դեռևս հղիության ընթացքում: Մինչդեռ, որպեսզի չվնասի երեխային, հրաժարվել է թերապիայից:
Երգչուհու ընկերուհին լրագրողներին պատմել է, թե ինչու Ֆրիսկեն այդքան ժամանակ չէր ուզում բուժվել. «Ձեզ հետաքրքում է, թե ինչո՞ւ Ժաննան այսքան ձգձգեց իրավիճակը, երբ կարելի էր ուռուցքը հեռացնել ժամանակի. իր չծնված երեխայի պատճառով: Բժիշկները առաջարկել էին ընդունել քիմիոթերապիա, սակայն Ժաննան կարող էր վտանգի ենթարկել իր որդու կյանքը, որի մասին երազել էր այսքան տարի: Դուք պետք է տեսնեիք նրան հղի վիճակում. Կարծես նրանից երջանիկ մարդ չկար աշխարհում: Նա խոսում էր բեմը թողնելու մասին, պլանավորում էր ունենալ երկրորդ, երրորդ երեխան: Սակայն չկարողացավ խնամել նույնսիկ փոքրիկ որդուն, որին ծնվելուց հետո տվեց իր ծնողներին»:
Հիշեցնենք` վերջերս հայտնի դարձավ, որ ռուսական էստրադայի սիրված երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մոտ հայտնաբերվել է ուղեղի IV աստիճանի քաղցկեղ: Նրան թե՛ նյութապես, թե՛ բարոյապես աջակցում և օգնում են բոլոր նրանք, ովքեր սիրում ու գնահատում են նրա տաղանդն ու գործունեությունը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ