38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Այլընտրանքը հեղափոխությո՞ւնն է

Այլընտրանքը հեղափոխությո՞ւնն է
11.01.2014 | 15:08

Երբ երկրում չի գործում Սահմանադրությունը, երբ ընտրություններով չես կարողանում ձևավորել իշխանություն, ապա հասունանում է հեղափոխության պահանջարկը, և ասպարեզում հայտնվում են մարդիկ, որոնք ձեռնոց են նետում գործող իշխանությանը:

Երևանի Մաշտոցի պողոտայում անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի և իր ընկերների իրականացրած հեղափոխության փորձից հետո հանրային քննարկումներում հանդիպում ենք նաև քննարկումների, որ միայն ա՛յդ կերպ կարելի է ստիպել իշխանությանը հաշվի նստել հանրության հետ և անցկացնել օրինական ընտրություններ, քանզի ո՛չ Սահմանադրական դատարանը, ո՛չ մնացյալ ինստիտուտները չեն երաշխավորում Սահմանադրության, օրենքների գործունեությունը:

Քաղաքացիական ակցիաներին մասնակցող արվեստագետներից փորձեցինք իմանալ, թե ինչ են մտածում նրանք իշխանափոխության տարբերակների մասին, արդարացնու՞մ են հեղափոխականությունը, թե՞ ոչ:
Արվեստագետ Արթուր Պետրոսյանը միակ ելքը համարում է հեղափոխական իրավիճակ ստեղծելը:

«Եթե Սահմանադրությունը չի գործում, ելքը մնում է հեղափոխական իրավիճակը: Շանթ Հարությունյանը ցույց տվեց, թե ինչ ճանապարհով պետք է ընդվզել, ինչպես կարելի է Հայաստանում հասնել փոփոխությունների»,- նշեց մեր զրուցակիցը:
Արվեստագետ Կարեն Հակոբյանի կարծիքով էլ՝ Շանթ Հարությունյանը թեկուզ իր փոքրաթիվ խմբի հետ կոնկրետ գործողություններով ցույց տվեց, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է և այսպես ապրել չի կարելի:

«Նա ցույց տվեց, թե ինչպես պետք է պայքարել անարդարությունների դեմ և ինչպես պետք է սկսել այդ պայքարը»,- ասաց մեր զրուցակիցը:

Արվեստագետ Կարեն Օհանյանի կարծիքով՝ Հայաստանում պետք է ձևավորվի քաղաքացիական դիմադրություն, և այդ դիմադրության միջոցով էլ հնարավոր կլինի հարկադրել իշխանությանը հրաժարական տալ:

Իսկ արվեստագետ Արա Պետրոսյանը, հավելելով մեր զրուցակիցներին, նշում է, որ պետք է կազմակերպել քաղաքացիական անհնազանդություն:

«Պետք է բոյկոտել ընտրական համակարգը, հինգ-վեց հարյուր հազար քաղաքացիներ պետք է դուրս գան փողոց և պահանջեն իշխանափոխություն»,- կարծում է Արա Պետրոսյանը:
Մնում է, որ այսքանից հետո հետևություններ անեն քաղաքական գործիչները:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1676

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ