Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Մուրուպնա քաղաքի ոստիկանությունը բախվել է անսպասելի դժվարությունների հետ՝ լրիվ մերկ երիտասարդին հանելով լվացքի մեքենայի միջից։ Այստեղ նա հայտնվել է պահմտոցի խաղալու ժամանակ։
Նա ցանկացել է անակնկալի բերել իր զուգընկերոջը, սակայն փակվել է մեքենայում, և փրկարարներից 20 րոպե է պահանջվել՝ նրան ազատելու համար։ Դեպքի վայր են ժամանել բժիշկների, հրշեջների և որոնող-փրկարարների խմբեր։
Մուրուպնա քաղաքը գտնվում է Մելբուռնից 180 կմ հյուսիս։ Հերոսի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, որոշ տվյալներով՝ նա 20 տարեկան է։
Դեպքից հետո ոստիկանությունը ստիպված է եղել բնակչությանը հիշեցնել կենցաղային տեխնիկայի օգտագործման կանոնների մասին։