38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Չինովնիկը հետ է տվել գումարը

Չինովնիկը հետ է տվել գումարը
17.12.2013 | 00:14

Որպեսզի իրենց տղաները «լավ» տեղ ծառայեն, ծնողները շատ հաճախ դիմում են անհավանական թվացող միջոցների և վերջապես գտնում են «հարկավոր» մարդկանց: Սակայն, միևնույն է, եթե պատգամավորի, նախարարի ու բարձրաստիճան պաշտոնյայի որդի չես, դժվար թե գործը գլուխ գա: Օրերս զինծառայողի ծնողները մեզ հետ զրույցում զայրացած պատմեցին, թե ինչպես են խաբեության զոհ դարձել:
Գործ «սարքելու» համար նրանցից պահանջել են հինգ հազար դոլար: Ստացել են, սակայն խոստացված «մոտիկ» տեղ «ընկնելու» փոխարեն, տղային ծառայության են տարել շա՜տ հեռու` Ղարաբաղ:
Անակնկալի եկած ծնողները շտապել են գործ «սարքողի» մոտ, նա էլ հանգստացրել է, թե լավ կլինի, մինչև Նոր տարի Ղարաբաղից կտեղափոխեն «խոստացված տեղը»: Դառը փորձն աչքի տակ ունենալով, զինծառայողի ծնողները չեն ցանկացել հերթական «խայծը» կուլ տալ ու պահանջել են վերադարձնել գումարը: Ճիշտ է, դժկամությամբ, բայց, փաստը հանրայնացնելու և պաշտոնին հրաժեշտ տալու վախը սրտում, չինովնիկը հետ է տվել գումարը: Ի դեպ, ինչպես ծնողները մեզ հետ զրույցում նկատեցին, իրենք շատերից մեկն են, որ հավատացել են, թե գումարով հնարավոր է բանակում հարցեր լուծել, սակայն իրականում շատ խիստ է վերահսկվում այս գործընթացը և գրեթե անհնար է «մարդ» գտնելը:
Այդուհանդերձ, կաշառակեր, ստախոս ու ծնողների նուրբ լարերի հետ խաղացող բոլոր փոքր ու մեծ չինովնիկներին պետք է առաջին հերթին հեռացնել պաշտպանության ոլորտից, քանի որ նրանց «թեթև ձեռքով» է վարկաբեկվում երկրի համար կենսական նշանակություն ունեցող այս բնագավառը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1789

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ