Հանրային խորհրդի օդային տրանսպորտի հաղորդակցության ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելա Մուրադյանի պարզաբանմամբ` «Արմավիայում» տիրող իրավիճակը հետևանքն է համաշխարհային քաղավիացիայի ճգնաժամի: «Այսօր համաշխարհային քաղավիացիան է այս իրավիճակում հայտնվել: Միայն կառավարման միջոցով կարելի է իրավիճակը փրկել: Բոլոր ավիաընկերություններն ունեն հատուկ ֆորսմաժորային տիրույթ: Եթե այսպես շարունակվի, ապա մենք կկորցնենք 450 հոգանոց մասնագիտական կազմը, իսկ արտակարգ իրավիճակների դեպքում` չենք կարողանա իրականացնել որևէ չվերթ»,-մտահոգվեց փորձագետը:
Նա անդրադարձավ նաև տոմսերի գների թանկացմանը. «Իրականում ոչ թե թանկացել են տոմսերի գները, այլ վերացել են գործող կարգերից մի քանիսը»:
Նա տեղեկացրեց, որ այժմ փոխադրումներ են իրականացնում «Չեխական» ու «Լոտ» ավիաուղիները, որոնք գտնվում են բանկրոտի նախաշեմին:
Ի դեպ, «Արմավիան» դեռևս չի կարողանում փոխհատուցել այն մարդկանց վնասը, ովքեր գնել են տոմսեր, բայց չեն կարողանում թռչել:
Նման պարագայում, ըստ Իզաբելլա Մուրադյանի, փոխհատուցման տարբերակ կարող է լինել որևէ հիմնադրամի ստեղծումը, որը կփոխհատուցի բոլորի վնասը, իսկ «Արմավիան» հետագայում այդ գումարը կվերադարձնի հիմնադրամին:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ