Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Զանգվածային բռնաբարության ենթարկված հնդկուհին մահացել է

Զանգվածային բռնաբարության ենթարկված հնդկուհին մահացել է
29.12.2012 | 11:56

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում զանգվածային բռնաբարության ենթարկված ուսանողուհին մահացել է Սինգապուրի հիվանդանոցում։ «Հիվանդը մահացել է դեկտեմբերի 29-ի առավոտյան՝ ժամը 4.45-ին»,- ասված է բուժհաստատության տարածած հայտարարության մեջ։ Հայտնի է, որ աղջկա ընտանիքն այդ պահին նրա կողքին էր։
23-ամյա ուսանողուհին Սինգապուր է տեղափոխվել հինգշաբթի՝ Դելիի հիվանդանոցներից մեկում երեք վիրահատության ենթարկվելուց հետո։
Աղջկան բռնաբարել են դեկտեմբերի 16-ին ավտոբուսում։ Միջադեպը հասարակական մեծ արձագանք է գտել, այն ամբողջ Հնդկաստանում հանգեցրել է զանգվածային բողոքների։ Ձերբակալվել է բռնաբարության համար կասկածվող վեց տղամարդ։

Դիտվել է՝ 2783

Մեկնաբանություններ