Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Երգս երգիդ համար էս ի՛նչ գին է տալիս

Երգս երգիդ համար էս ի՛նչ գին է տալիս
20.09.2023 | 23:01

Շա՞տ է ցավում, Երկի՛ր,

իմ դիմացկուն տղա,

իմ դյուցազուն տղա,

բախտդ տուր իմ երգին։

Հաց կերե՞լ ես, Երկի՛ր,

իմ խռոված տղա,

անհեր, անմեր տղա,

ցավդ տուր իմ երգին։

Հեչ քնե՞լ ես, Երկի՛ր,

իմ մենավոր տղա,

անքուն, հոգնած տղա,

լացդ տուր իմ երգին։

Ցավը հե՞չ չի թողնում,

իմ լուռ, անխոս տղա,

ցավից խմող տղա,

հեկեկա իմ տողում։

Երկի՛ր, իմ որբ տղա,

խոսելս չի գալիս,

երգս երգիդ համար

էս ի՛նչ գին է տալիս...

ՌուզանՀովասափյան

Դիտվել է՝ 2624

Մեկնաբանություններ